News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը 2022 թվականին պետական ​​բյուջեից ստացել է շուրջ 612.6 մլրդ դրամ։ Այս մասին մարտի 20-ին Ազգային ժողովում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստում ասել է գերատեսչության ղեկավար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով «2022թվականին Կառավարության ծրագրի (2021-2026թթ.) կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը։

Նրա խոսքով, նախորդ տարի նախարարությանը հաջողվել է իրականացնել 16 ծրագիր՝ 126 միջոցառումներով։ Կատարումը կազմել է 98,7 տոկոս:

«Պետբյուջեից կենսաթոշակների վճարումն ապահովելու համար հատկացվել է մոտ 412 մլրդ դրամ, իսկ ժողովրդագրական իրավիճակը բարելավելու համար՝ 40 մլրդ դրամ»,- ասել է Մկրտչյանը։

Միաժամանակ պետությունը 27,6 մլրդ դրամ է հատկացրել բնակչության սոցիալապես անապահով խմբերին աջակցելու համար, իսկ  բնակչության սոցիալական պաշտպանությունն ապահովելու համար՝ 73,9 մլրդ դրամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ