News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մենք կարևորում ենք Հայաստան-Գերմանիա հարաբերությունների դինամիկ զարգացումն ու միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, նշել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի փոխնախագահ Տաբեա Ռյոսների գլխավորած պատվիրակության հետ կայացած հանդիպման ժամանակ:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Տաբեա Ռյոսները շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ լինելով նորաստեղծ պատգամավորական խումբ, որը պատասխանատու է տարածաշրջանի երկրների հետ համագործակցության հարցում` առաջին այցն իրականացնում է Հայաստան:

Նա տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` վերջերս Գերմանիա այցի ընթացքում իրենք հնարավորություն են ունեցել շփվելու նաև հայ խորհրդարանականների հետ: Տաբեա Ռյոսները հույս է հայտնել, որ այս այցը Հայաստան կնպաստի խորհրդարանների միջև համագործակցության էլ ավելի ակտիվացմանը:

Տպել
Ամենաշատ