News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն համաձայնեցրել է Ուկրաինային 2 մլրդ եվրո արժողությամբ զինամթերք մատակարարելու ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի ծրագիրը, հայտնում է Agence France-Presse-ը (AFP)՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:

Նրանց տվյալներով՝ եվրոպացի նախարարները համաձայնեցրել են Ուկրաինային առնվազն 1 մլն եվրոյի զինամթերք մատակարարելու եւ ԵՄ երկրների պաշարները համալրելու որոշումը։

Մարտի 14-ին ԵՄ խորհուրդը հաստատել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի բյուջեն 2 մլրդ եվրոյով շտապ ավելացնելու որոշումը։ Ավելի վաղ Բորելը նշել էր, որ մինչեւ տարեվերջ եւս 3,5 միլիարդ եվրոյով այս բյուջեի լրացուցիչ ավելացման հնարավորություն կա։ Սկզբում հիմնադրամի ամբողջ բյուջեն 2021-2027 թթ․ ժամանակահատվածի համար կազմում էր 5,7 մլրդ եվրո, այսինքն՝ խոսքը դրա փաստացի կրկնապատկման մասին է։ Անցյալ տարի Եվրամիությունը 3,2 միլիարդ եվրո է հատկացրել այս հիմնադրամից Ուկրաինային զենք մատակարարելու համար։

Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցները ԵՄ երկրներին հատկացվում են որպես փոխհատուցում այն զենքի համար, որը նրանք փոխանցում են Ուկրաինային։ Բորելի խոսքով՝ Բրյուսելը դրանից փոխհատուցում է Կիեւին փոխանցվող զենքի եւ զինամթերքի արժեքի 40%-ը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեհաստանի արտգործնախարար. Ռուսաստանը ստում է Ուկրաինայի մի մասը բռնակցելու լեհական ծրագրերի մասին
Լվովը, Վոլինը, նախկին Արևելյան Գալիցիան նույնպես Ուկրաինա են․․․
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հռոմի պապը կրկին խոսել է աշխարհում պատերազմների մասին՝ հիշատակելով Ուկրաինան
Ըստ նրա, «բանակցությունների ճանապարհով խաղաղությունն ավելի լավ է, քան անվերջ պատերազմը»
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են...
Ուկրաինան դադարեցնում է 18-60 տարեկան տղամարդկանց արտասահմանում անձնագրերի տրամադրումը
Այս միջոցառումները ներդրվել են ուկրաինական բանակի անձնակազմի պակասի պայմաններում
Սալիվան. ԱՄՆ-ն Ուկրաինային մատակարարել է ATACMS հեռահար հրթիռներ
Աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ, ասում է, որ Ուկրաինան առաջին անգամ դրանք օգտագործել է...
Ամենաշատ