News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Դա իրանական անհանգստությունների ցուցիչ է տարածաշրջանի հետ կապված: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց իրանագետ Գարիկ Միսակյանը՝ անդրադառնալով նրան, որ Իրանի  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ առնչություն ունեցող  տելեգրամյան ալիքները ցուցադրել են կադրեր, թե ինչպես է ադրբեջանական տեխնիկան մոտենում Հայաստանի սահմաններին:

«Վերջին շրջանում բավականին շատ են հրապարակումներն իրանական լրատվամիջոցներում, հատկապես Ադրբեջանի հռետորաբանությունից ելնելով: Իրանական կողմը միշտ նշել է իր կարմիր գծերի վերաբերյալ իր հայտարարությունները, այս անգամ եւս փաստել է: Իրանի համար հիմնական անհանգստությունը հենց հայ-իրանական սահմանի հատվածն է եւ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»: Իրանը նշում է, որ ցանկացած դեպքում հակազդելու է դրան»,-ասաց նա:

Իրանագետը նկատեց, որ արցախյան վերջին պատերազմից հետո Իրանը բավական լուրջ խնդիրների է հանդիպել եւ տեսնում է այդ խնդիրները՝ կապված եւ Ադրբեջանում Իսրայելի ազդեցության աճով, եւ Թուրքիայի, եւ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությամբ դեպի հայկական տարածքներ, որոնք նաեւ Իրանին սպառնում են հյուսիսային տարանցման ընդհատմամբ:

«Իրանը մշտապես հայտարարում է, որ ռազմական գործողությունների դեպքում հակազդելու է այդ ամենին, բայց թե ոնց է հակազդելու, ինչ իրավիճակում է հակազդելու, այդքան էլ պարզ չէ:

Իրանը բավականին սառը քաղաքականություն վարող պետություն է եւ դժվար է Իրանին ուղղակի ներքաշել երկարատեւ հակամարտության մեջ: Մյուս կողմից Ադրբեջանը միայնակ կամ թեկուզ Թուրքիայի եւ Իսրայելի օգնությամբ ներկայիս ռազմաքաղաքական իրավիճակում դժվար կարողանա Իրանի համար լուրջ խնդիրներ ստեղծել: Չեմ կարծում, թե համարձակություն կունենա լայնածավալ որեւէ գործողություն նախաձեռնել Իրանի նկատմամբ:»,-ասաց նա:

Հարցին, թե որքա՞ն է հավանական էսկալացիայի վտանգը, եւ եթե լինի էսկալացիա հայ-ադրբեջանական սահմանին, Իրանն ինչ քայլերի կարող է գնալ, Գարիկ Միսայնանը պատասխանեց. «Եթե Ադրբեջանի փորձի անմիջականորեն որեւէ ռազմական գործողություն սկսել հայ-իրանական սահմանային հատվածում՝ սահմանն ընդհատելու նպատակով, կարծում եմ՝ Իրանն այլընտրանք չի ունենա, քան միջամտելը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ