News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 08
USD
386.75
EUR
414.33
RUB
4.75
Տեսնել լրահոսը

Կատարի պետության հանրային առողջության նախարար Հանան բինթ Մուհամմադ Ալ Քուվարիի հրավերով ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եղել է Դոհայում: Մասնակցել է Միջին Արևելքի առողջապահության ոլորտում որակի և անվտանգության ֆորումին: Այդ մասին ասված է նախարարի Ֆեյսբուքի էջում:

«Ուրախ եմ, որ մեր երկու երկրների միջև ձևավորվում է սերտ համագործակցություն առողջապահության ոլորտում: Շարունակելու ենք գործակցությունը մասնագետների վերապատրաստման, փորձի փոխանակման և այլ ուղղություններով:

Առողջապահության որակի ու պացիետների ապահովությունը մեր առողջապահական համակարգի ռազմավարական կարևորագույն ուղղություններից են, և այս առումով շատ հետաքրքիր էր լսել Կատարի փորձը»,-նշել է նա:

Տպել
Ամենաշատ