News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանն արդեն համաձայնություն տվել է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, հիմա գործընթաց է գնում, եւ Արեւմուտքի նոր էմիսար Ռասմուսենն էլ ասաց, որ  ԼՂ բնակիչների անվտանգությունն ու իրավունքներն են պաշտպանելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

«Արցախը դրան համաձայն չի, Հայաստանի ժողովուրդը համաձայն չի, Ռուսաստանն ու Իրանը համաձայն չեն, էլ չեմ ասում Չինաստանը, որի ռազմավարական ծրագրերի մեջ չի մտնում, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում: Որովհետեւ այդ դեպքում Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ստորաբաժանում չի լինելու:

Ադրբեջանը որեւէ բան հաշվի չառնելով գնում է իր ճանապարհով, որովհետեւ իր մեջքին կանգնած է Արեւմուտքը, որին պետք է Զանգեզուրի միջանցք, պետք է Թուրան, պետք է Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ, Իրանի դեմ ռազմական գործողություններ: Հիմա Փաշինյանն այդ նավի մեջ է, փորձում է խուսանավել, քաղաքական կապիկություններ է անում, որ իբր այլընտրանք չկա: Անվտանգություն ինքը չի ապահովում:  Նա ասաց, որ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողությունների է պատրաստվում, ես դա չեմ բացառում, որ այդ գործողությունները կարող են լինել, բայց այդ դեպքում տարածաշրջանն ուղղակի պայթելու է»,-ասաց ռազմական փորձագետը:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանը մի քանի ուղղություններով կարող է ճեղքում անել, մեկը Վարդենիս-Ջերմուկ ուղղությամբ, հարավից Վայքից, Գորիս-Սիսիան հատվածից նաեւ Մեղրիից. «Եվ որպեսզի մեր ժողովրդին ասեն՝ ոչ մի բան չկա, Սուրեն Պապիկյանը գնում ֆուտբոլի խաղ է նայում: Մեր ժողովուրդը տեսնում է, որ կուտակումները կան, Իրանի ղեկավարությունն է դրա հետ կապված կոշտ կեցվածք դրսեւորում, իրանական ինքնաթիռ է թռչում Արաքսի հովտով, ամբողջ սահմանի երկայնքով: Սա որոշակի առումով ուժի ցուցադրություն է:

Ալիեւն ասում է՝ եթե Հայաստանը չի ստորագրում, որ Արցախն Ադրբեջանի կազմում է եւ «Զանգեզուրի միջանց» չի տալիս, ապա ես կռիվ եմ անում: Ադրբեջանը չի կարող լայնածավալ պատերազմ սկսել եւ մտնել շրջաններ վերցնել, թեեւ չեմ բացառում նաեւ այդ տարբերակը:

Հիմա նրա նպատակն է ուժի սպառնալիքով Հայաստանից կորզել համաձայնություն: Փաշինյանն ասում է՝ Ադրբեջանը պատերազմ է ուզում, բայց ուզածը սա-սա է, հիմա ի՞նչ անենք, կռվով տա՞նք, թե՞ առանց կռվի: Եղբայր, 2,5 տարի պատերազմից անցել է, բանակդ ինչո՞ւ պատրաստ չի»,-ասաց Նահապետյանը:

Ըստ նրա, աայս պահին աղետի դեմն առնելու լուծումը կա. «Լուծումը հետեւյալն է. ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ ՀԱՊԿ ղեկավարությունը, նախկին գլխավոր քարտուղար Զասը այստեղ ասաց, որ ավելացնում են ռազմական համագործակցությունը, ռազմական տեխնիկա, զենք, զինամթերք, դիտորդներ: Դիտորդներից հետո թող Հայաստանն ասեր՝ դիտորդները քիչ է, բերեք խաղաղապահ ուժեր սահմանի երկայնքով, զորավարժություններ: Ու այդ զորավարժություններին կարող է մի քանի տասնյակ հազար մարդ գա եւ ամսից ավելի զորավարժություն անի:

Իսկ Փաշինյանը հրաժարվում է ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից: ՀԱՊ-ն ասում է՝ մենք այստեղ ենք, ռուսներն ասում են՝ մենք այստեղ ենք, արի ստորագրի, Փաշինյան: Ինչի՞ չի ստորագրում, չի ստորագրում, որ ասի անպատրաստ ենք, անվտանգությունը չենք կարող երաշխավորել, ուրեմն պետք է զիջենք: Հիմա ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանի՞ց, թե՞ Հայաստանն է դադարեցնում իր գործունեությունը ՀԱՊԿ-ի հետ:

Նիկոլ Փաշինյանն անվտանգային ճրտարապետություն է փոխում: Իսկ այդ փոփոխության հետեւանքները մենք տեսել ենք Ուկրաինայում»,-ասաց փորձագետը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Ամենաշատ