News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Առցանց մանրածախ առեւտուր անող Amazon-ը նախատեսում է կրճատել 9000 աշխատակցի: Այս մասին ասվում է գլխավոր տնօրեն Էնդի Ջեսիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Amazon-ի կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Աշխատակիցների կրճատումները հիմնականում տեղի կունենան AWS ամպային հարթակում, People, Experience and Technology (PXT) ստորաբաժանումում, որը զբաղվում է կադրային հարցերով, գովազդային բաժնում եւ Twitch-ում:

«Քանի որ մենք անցյալ շաբաթ ավարտեցինք մեր Գործառնությունների պլանի («OP2») 2-րդ փուլը, ես գրում եմ ձեզ տեղեկացնելու համար, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում մենք մտադիր ենք լուծարել եւս մոտ 9000 պաշտոններ, հիմնականում AWS-ում, PXT-ում, գովազդային բաժնում եւ Twitch-ում»,- հայտնել է գործադիր տնօրենը:

Ջեսին նշում է, որ կրճատումներն արվում են ծախսերը նվազեցնելու համար՝ մոտ ապագայում տնտեսական անկայունության եւ անորոշության ֆոնին: Գործադիր տնօրենը պարզաբանում է նաեւ, որ իրավիճակի գնահատման ընթացքում ընկերության ներքին ստորաբաժանումները տարբեր լուծումներ են առաջարկել՝ սկսած աշխատողների կրճատումից, մինչեւ, ընդհակառակը, նոր թափուր աշխատատեղերի ստեղծում։ Միեւնույն ժամանակ, հաղորդվում է, որ ընկերությունը հունվարի սկզբին ստիպված է եղել կրճատել անձնակազմը 18 000 աշխատակցով, իսկ մարտին պլանավորման երկրորդ փուլի ավարտից հետո կրճատել եւս 9000 աշխատատեղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ