News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 08
USD
386.75
EUR
414.33
RUB
4.75
Տեսնել լրահոսը

ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ երկրները պայմանավորվել են առաջիկա 12 ամիսների ընթացքում Ուկրաինային 2 միլիարդ եվրոյի մեկ միլիոն միավոր զինամթերք մատակարարել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ուկրաինայի համար զինամթերքի մասին որոշումն ընդունվել է Բրյուսելում ԵՄ երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների համատեղ հանդիպմանը։ «Պատմական որոշում։ Իմ առաջարկների համաձայն՝ ԵՄ երկրները համաձայնել են առաջիկա 12 ամսում մեկ միլիոն հրանոթ մատակարարել։ Մենք ունենք մի սցենար, որը ներառում է երեք կետ՝ մեկ միլիարդ (զինամթերք - խմբ.) անհապաղ առաքման համար, մեկ միլիարդ՝ համատեղ գնումների համար, արտադրական հզորությունների (զինամթերք - խմբ.) ավելացում», - գրել է Բորելը Twitter-ում:

Ռուսաստանը նախկինում նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ուկրաինա Արեւմուտքից զենքի մղումը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը եւ բացասական ազդեցություն կունենա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դեսպանները չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը. Politico
Փակ բանակցություններում պայմանավորվածություն ձեռք չի բերվել...
Գրոսին անվտանգության հարցերի քննարկման համար կայցելի Զապորոժիեի ԱԷԿ, Կիեւ եւ Մոսկվա
ԱԷՄԳ-ի ղեկավարը կայցելի Կիեւ եւ Մոսկվա...
ԱՄՆ-ն դեռ եզրակացության չի եկել Կախովի ՀԷԿ-ի աղետի պատճառների վերաբերյալ. պետդեպարտամենտ
ԱՄՆ-ն լիարժեք տեղեկատվություն չունի աղետի մասին...
Պուտինն Էրդողանի հետ քննարկել է Կախովկայի ՀԷԿ-ում Կիեւի ահաբեկչությունը
Զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմի զարգացումները․․․
Էրդողանն առաջարկել է Կախովկայի ՀԷԿ-ում արտակարգ դրությունը հետաքննող հանձնաժողով ստեղծել 
«Հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանն արտահայտել է պատերազմող կողմերի, ՄԱԿ-ի եւ Թուրքիայի փորձագետների․․․
ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական դիվերսիոն հետախուզական խմբի կողմից «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի պայթեցման մասին
Շարքից հանվել է կայաններից մեկը․․․
Ամենաշատ