News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի եվրաինտեգրման հարցում Բուդապեշտի դիրքորոշումն ուղղակիորեն կախված կլինի նրանից, թե կվերադարձնի արդյոք Կիեւը հունգարական փոքրամասնությանը մինչեւ 2015 թվականը գոյություն ունեցած իրավունքները։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։

«Ես հասկացրեցի, որ ուկրաինական եվրաինտեգրման գործընթացի վերաբերյալ հունգարական դիրքորոշումը հիմնականում կորոշվի նրանով, թե հարգում է արդյոք Ուկրաինան հունգարական ազգային համայնքի իրավունքները եւ արդյոք նա հունգարական ազգային համայնքին կվերադարձնի այն իրավունքները, որոնք ուներ մինչեւ 2015 թվականը»,- ասել է Սիյարտոն Facebook-ում ելույթի հեռարձակման ժամանակ։

Նա նաեւ հայտնել է, որ ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը կոչ է արել իր գործընկերներին եւ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին ազդել Ուկրաինայի իշխանությունների վրա այս հարցում։

Հունգարիայի ԱԳՆ ղեկավարն ավելի վաղ ասել էր, որ Հունգարիայի եւ Ռումինիայի նախաձեռնությամբ ԵԽ-ն որոշել է դիմել Վենետիկի հանձնաժողովին՝ Ուկրաինայում ազգային փոքրամասնությունների վիճակի հարցով։ Բուդապեշտը հուսով է, որ Կիեւին կհարկադրեն կատարել նրա որոշումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ