News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աշխարհահռչակ շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն եւ աշխարհի 28 այլ գործիչներ Հելսինկիի համալսարանից գիտական տարբեր ոլորտների պատվավոր դոկտորի կոչումներ են ստացել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ուսումնական հաստատությանը։

Թունբերգը ստացել է աստվածաբանության ֆակուլտետի պատվավոր դոկտորի կոչում։ Ինչպես բացատրել է համալսարանի պրոֆեսոր Մարտի Նիսինենը, ֆակուլտետը ցանկացել է ընդլայնել իր հայացքները մարդու իրավունքների եւ երկրագնդի վիճակի վերաբերյալ: «Ընտրելով Գրետային որպես պատվավոր դոկտոր՝ մենք ասում ենք, որ ցանկանում ենք լինել նույնքան համարձակ եւ ազդեցիկ, որքան նա է»,- ասել է Նիսինենը Ֆինլանդիայի խոշորագույն Helsingin sanomat թերթին տված մեկնաբանությունում:

Ավանդույթի համաձայն՝ համալսարանի ավարտական արարողություններին պատվավոր դոկտորի կոչումներ են շնորհվում։ Այս տարի ընդհանուր առմամբ 30 վաստակաշատ մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից պատվավոր դոկտորներ են դարձել։

Հելսինկիի համալսարանը ավելի քան 40 000 ուսանողների եւ աշխատակիցների միավորող միջազգային համայնք է: Համալսարանը հիմնադրվել է 1640 թվականին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ