News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թայվանի Զինված ուժերն անցած օրը կղզու մոտ Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի տասը ինքնաթիռ եւ երկու նավ է նկատել, վկայում է Թայվանի պաշտպանական գերատեսչության ամենօրյա ամփոփագիրը։

«Մարտի 20-ի ժամը 6.00-ից մինչեւ մարտի 21-ի 6.00-ն Թայվանի շուրջ նկատվել են Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի 10 ինքնաթիռ եւ երկու նավ»,- նշվել է գերատեսչության թվիթերյան հաղորդագրությունում։

Նշվել է նաեւ, որ ավիացիայի երեք միավոր հատել է Թայվանի նեղուցի այսպես կոչված «միջին գիծը». հականավային Y-8 ինքնաթիռը, Z-9 ուղղաթիռը եւ BZK-005 RECCE անօդաչուն։

Գերատեսչության հայտարարության համաձայն՝ Թայվանն օդային եւ ցամաքային պարեկ է ուղարկել իրավիճակին հետեւելու համար, ինչպես նաեւ պատրաստ վիճակի է բերել ցամաքային բազավորման հրթիռային համալիրները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ