News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

Ջանկոյ քաղաքում տեղի ունեցած պայթյունը ոչնչացրել է ռուսական «Կալիբր ՆԿ» թեւավոր հրթիռներ, որոնք տեղափոխում էին երկաթուղով։ Այս մասին տեղեկացրել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչությունում։ «Պայթյունը ժամանակավորապես օկուպացված Ղրիմի հյուսիսում՝ Ջանկոյ քաղաքում ոչնչացրել է ռուսական «Կալիբր ՆԿ» թեւավոր հրթիռներ երկաթուղով դրանց տեղափոխման ժամանակ։ Հանելուկային «ճայթյունը» շարունակում է Ռուսաստանի ապառազմականացման գործընթացը եւ ուկրաինական Ղրիմ թերակղզին նախապատրաստում է դեօկուպացիայի»,- նշվել է հաղորդագրությունում։

Հետախուզությունում հիշեցրել են, որ խոսքն այն հրթիռների մասին է, որոնք նախատեսված էին ռուսական Սեւծովյան նավատորմի նավերից արձակման համար։ Այդ զենքի խոցման հեռահարությունն ավելի քան 2 500 կիլոմետր է ցամաքային եւ ավելի քան 375 կիլոմետր՝ ծովային թիրախների դեմ։

«ՌԻԱ Նովոստի»-ի տվյալներով՝ Ջանկոյ քաղաքում, որը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների գրոհին, մտցվել է մունիցիպալ մակարդակի արտակարգ դրության ռեժիմ, տեղեկացրել է քաղաքի վարչության ղեկավար Իգոր Իվինը։

Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը երկուշաբթի երեկոյան տեղեկացրել էր, որ ՀՕՊ-ն աշխատել է անօդաչուների դեմ Ջանկոյի շրջանում, մեկ մարդ վիրավորվել է։ Իվինը նշել է, որ քաղաքում վնասվել են մի քանի օբյեկտներ եւ էլեկտրացանցեր։ Վնասվել են մի մասնավոր տուն, խանութ, մասնագիտական տեխնիկում։ Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը հայտարարել է, որ անօդաչուները, պայթուցիկներից բացի, կրում էին նաեւ կոտորակային ռումբեր։

«Մտցվել է մունիցիպալ մակարդակի արտակարգ դրության ռեժիմ»,- տեղկացրել է Իվինը «Ղրիմ-24» հեռուստաալիքին։ Նրա խոսքով՝ քաղաքում սկսել են հաշվարկել ուկրաինական անօդաչուների հասցրած վնասը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ ՄԴ-ն մերժել է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հայցով գործին ԱՄՆ-ի մասնակցությունը
Որոշման ընդունման ընթացքում դատարանի նախագահ, ամերիկացի Ջոան Դոնոհյուն ստիպված է եղել հրաժարվել նախագահական գործառույթների կատարումից
Գերմանացի քննիչները՝ գազամուղների պայթեցման մեջ Լեհաստանի հետքի մասին
Հետաքննության տվյալներով, Լեհաստանը գրոհների լոգիստիկայի և ֆինանսավորման կենտրոնն է եղել
Ուկրաինայի ռադան դիմում է ուղղել ՄԱԿ-ին
Դիմումի մեջ միջադեպի պատասխանատվությունը դրվում է Ռուսաստանի վրա։
Թրյուդոն՝ ռուսաստանյան առգրավված ինքնաթիռը Ուկրաինային հանձնելու մասին
Կիևում չհայտարարված այցով գտնվող Թրյուդոն հայտարարել է նաև ՌԴ 24 քաղաքացիների և 17 ձեռնարկությունների նկատմամբ պատժամիջոցներ մտցնելու մասին
Թրյուդոն Կիևում հայտարարել է 375 մլն դոլարի ռազմական օգնության հատկացման մասին
Կանադան կմասնակցի կործանիչների համար ուկրաինական օդաչուների պատրաստման միջազգային ջանքերին
Զելենսկին հաստատել է ուկրաինական բանակի՝ հակահարձակման անցնելու փաստը
Զելենսկին նաև կոչ է արել չհավատալ ռուսական տելեգրամ ալիքներին...
Ամենաշատ