News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վերջին տարիներին գլոբալ ջերմացումը Ցելսիուսի 1,5 աստիճանի նշաձողին պահելը՝ մինչինդուստրիալ շրջանի համեմատ, դառնում է էլ ավելի դժվար ջերմոցային գազերի արտանետումների ավելացման պատճառով։ Այս մասին նշվել է  ՄԱԿ-ի փորձագետների միջկառավարական խմբի զեկույցում։

Փաստաթղթում նշվել է, որ հանածո վառելիքի այրումը, ինչպես նաեւ էներգիայի անհավասարաչափ եւ անկայուն օգտագործումը հանգեցրել են գլոբալ ջերմացման 1,1 աստիճանով։ Դա առաջ է բերում եղանակային այնպիսի պայմաններ, որոնք հանգեցնում են էլ ավելի վտանգավոր հետեւանքների բնության եւ աշխարհի բոլոր տարածաշրջանների մարդկանց համար։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտանիու Գուտերիշը զեկույցն անվանել է «մարդկության ապրելունակության հրահանգ»։ Կլիմայաբանները դրանում նշել են, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ ձեռնարկել միջոցներ ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու եւ մոլորակը կլիմայի անթրոպոգեն փոփոխությանը հարմարեցնելու համար։ «Մեր զեկույցն ընդգծում է ավելի հավակնոտ միջոցների ընդունման անհապաղությունն ու հստակ ցույց է տալիս, որ եթե մենք սկսենք գործել արդեն հիմա, դեռ կկարողանանք ապահովել կայուն ապագա մոլորակի բոլոր բնակիչների համար»,- ավելացրել է ՄԱԿ-ի փորձագետների միջկառավարական խմբի նախագահ Հյոսունգ Լին։ Նա կոչ է արել դիմել անհապաղ գործողությունների՝ մարդկության համար կյանքին պիտանի ապագա ապահովելու նպատակով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ