News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսրայելը պաղեստինցիների համար Տաճարի լեռան Ալ Աքսա մզկիթ մուտք գործելու մեղմացումներ է սահմանել։ Բացի այդ, Գազայի հատվածի որոշ կատեգորիաների քաղաքացիներ կկարողանան այցելել հարազատներին՝ մուսուլմանական սուրբ Ռամադան տոնի կապակցությամբ, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները:

Այսպիսով՝  Հորդանանի արեւմտյան ափից կանանց, մինչեւ 12 տարեկան երեխաներին եւ 55 տարեկանից բարձր տղամարդկանց թույլ կտան Իսրայել մտնել Ալ Աքսա մզկիթում ուրբաթօրյա աղոթքի համար՝ առանց մուտքի թույլտվության: Մեղմացումները կգործեն մարտի 23-ից ապրիլի 21-ը։

Բացի այդ, Գազայի հատվածից 50 տարեկանիից բարձր կանանց եւ 55-ից բարձր տղամարդկանց Ռամադանի ընթացքում կիրակիից հինգշաբթի կթույլատրվի Երուսաղեմ մուտք գործել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ