News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում սկսվել են նոր սերնդի Hyundai Solaris-ի վաճառքները, որը տեղական շուկայում վաճառվում է Verna անվամբ, հայտնում է ավտոարտադրողի մամուլի ծառայությունը։ Մեքենան հասանելի է չորս կոմպլեկտացիայով եւ թափքի յոթ գույներով: Սեդանի գինը սկսվում է 1,09 մլն ռուփիից (ընթացիկ փոխարժեքով մոտ 1 մլն ռուբլի)։

Նոր Hyundai Verna/Solaris-ի չափերը կավելանան նախորդ սերնդի մոդելի համեմատ, չափերը կկազմեն 4535x1765x1475 մմ՝ 2670 մմ անվային բազայով: Անիվի բազայի 70 մմ ավելացման եւ 36 մմ լայնության շնորհիվ մեքենայի սրահն ավելի ընդարձակ է դարձել, հայտարարել է արտադրողը։ Սերնդափոխության հետ սեդանի բեռնախցիկի ծավալը 480-ից կհասնի 528 լիտրի։

Ավտոմեքենան ստացել է երկբլոկ լուսարձակներ եւ ցանցի վերին մասում դրանք միացնող դիոդային ժապավեն: Արդեն բազային կոմպլեկտացիայում ներքին հարդարումը պատրաստված է երկու գույներով՝ բեժ եւ սեւ: Սրահը զարդարված է 64 գույներով մթնոլորտային լուսավորությամբ։ Verna-ն հագեցած է տաքացվող եւ օդափոխվող առջեւի նստարաններով, 10,25 դյույմանոց մուլտիմեդիա էկրանով եւ ղեկի վրա հետադարձ կապի կոճակներով: Սեդանն ունի վեց անվտանգության բարձիկներ:

Հնդկաստանում Verna-ն հագեցած կլինի նոր 1,5 լիտր ծավալով ուղղակի ներարկման բենզինային տուրբոշարժիչով, որը կհամադրվի 6-աստիճան մեխանիկական կամ 7-աստիճան կրկնակի շղթայակցմամբ: Բացի այդ, կներառվեն մթնոլորտային 1,5 լիտրանոց շարժիչ՝ մեխանիկայի կամ վարիատորի հետ համատեղ:

Վարորդի օգնականների ցանկը ներառում է պրակտրոնիկներ, առջեւի եւ հետեւի տեսախցիկներ, ադապտացվող կրուիզ-կոնտրոլ, ճակատային բախման մասին նախազգուշացման համակարգեր, կույր գոտիների մոնիտորինգ, մեքենան գծում պահել, հետընթացի ժամանակ բախումներից խուսափել եւ այլն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ