News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 08
USD
386.75
EUR
414.33
RUB
4.75
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները մարտի 13-ին թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու դեպք են բացահայտել։ Նրանք ձերբակալել ու բաժին են տեղափոխել մի գյումրեցու։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 48-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են փայլաթիթեղով փաթեթավորված «շոկո» տեսակի և մեթամֆետամին թմրամիջոցների նմանվող զանգվածներ ու ծալովի դանակ։

Տղամարդը հայտնել է, որ թմրամիջոցները ձեռք է բերել տելեգրամյան ալիքներից մեկով։ Մի քանիսն էլ արդեն տեղադրել է Գյումրիի տարբեր թաղամասերում։

Քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական գործողությունների արդյունքում 11 փաթեթ մեթամֆետամին ու «շոկո» է հայտնաբերվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կայնել եմ, չոլերի մեջ էդ ղարաբաղցի երեխուն ասել եմ՝ իջի արա՜». ՔՊ–ական պաշտոնյա
Հարցրեցի՝ շուտվանի՞ց եք եկել, ասեց՝  «դավաճան» Նիկոլը հողերը տվել է…
Կոտայքի մարզում 30-ամյա վարորդը VAZ 21099-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնին․ նա տեղում մահացել է․ Shamshyan.com
Այսօր՝ հունիսի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
Գազի արտահոսք երեւանյան բնակարանում․ կա տուժած, որին հոսպիտալացրել են
Հունիսի 8-ին, ժամը 01:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Հողազանգվածի սահք Քարագլուխ գյուղում. վնասվել են հարակից այգիների պտղատու և դեկորատիվ ծառեր, դաշտի ճանապարհը փակվել է
Հունիսի 7-ին, ժամը 10:49-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության...
Փարաքարում գովազդային վահանակը պոկվել, ընկել է լուսավորության սյան վրա. փրկարարներ են եկել
Փրկարարներն իրականացրել են սահմանազատում և հատուկ տեխնիկայի միջոցով...
Բացահայտվել է պարեկին կաշառք առաջարկելու հերթական դեպքը
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է...
Ամենաշատ