News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 08
USD
386.75
EUR
414.33
RUB
4.75
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիին իրանական Ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ բնության զարթոնքի գեղեցիկ տոնի՝ Նովրուզի առթիվ։ Իրանի Իսլամական Հանրապետության համար նոր տարին թող նշանավորվի հաջողություններով և կայուն խաղաղությամբ։

Բազմադարյա պատմության և փոխադարձ հարգանքի վրա խարսխված երկկողմ բարեկամական հարաբերություններն առանձնահատուկ կարևորություն ունեն Հայաստանի Հանրապետության համար։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել և խորացնել հայ-իրանական բազմոլորտ փոխգործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Նովրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին։

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հարևան Իրանի Իսլամական Հանրապետության համար գալիք տարին թող նշանավորվի խաղաղությամբ և նոր ձեռքբերումներով։

Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի հետ պատմամշակութային սերտ կապերի, փոխադարձ հարգանքի և համերաշխության վրա հիմնված հազարամյա ջերմ հարաբերությունները:

Լիահույս եմ, որ, օգտագործելով առկա փոխգործակցության մեծ ներուժը, համատեղ ջանքերի շնորհիվ նոր տարում նոր ուղենիշեր կուրվագծենք հայ-իրանական բարիդրացիա¬կան հարաբերություններում՝ ի նպաստ հայ և իրանցի ժողովուրդների բարեկեցության»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում անցկացվող միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր. ԿԳՄՍՆ
Գիտաժողովին մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2023 թվականի հոկտեմբերի…
Նարեկ Մկրտչյանը Իրանի իր գործընկերոջ հետ քննարկել է սոցապ ոլորտում համագործակցության ընդլայնման հարցը
Երկուստեք ընդգծվել է ոլորտային մի շարք հարցերի շուրջ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը՝ Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի...
Իրանցի գործընկերների հետ տնտեսական և սոցիալական ծրագրեր ենք քննարկում. Շուտով կմեկնարկենք. Սյունիքի մարզպետ
ՀՀ Սյունիքի մարզում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության…
Հայաստանի և Իրանի գործարարների միջև ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ
Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում տեղի է ունեցել Իրանի...
«Մեր հարևան, բարեկամ, դաշնակից Իրանը». Անդրանիկ Թեւանյանը հանդիպել է Իրանի դեսպանին
Այսօր դեսպանատանը հանդիպել եմ ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության..
Արդարադատության փոխնախարարը ու Իրանի փոխդեսպանն անդրադարձել են դատապարտյալների փոխանցմանը
Փոխդեսպանը բարձր է գնահատել մինչ օրս իրականացված հայ-իրանական համատեղ արդյունավետ աշխատանքը դատապարտյալների փոխանցման ոլորտում…
Ամենաշատ