News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կովկասի բնության հիմնադրամը  /CNF/ 2023 տարվա առաջին գումարային փոխանցումներն է կատարել բնության հատուկ պահպանվող երկու տարածքների՝  ՀՀ   Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին և «Խոսրովի անտառ» պետական արգելոցին։ Ընդհանուր առմամբ՝ փոխանցումը կազմել է 209 հազար  եվրո, որից 142 հազար 500 եվրոն հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, իսկ 66 հազար 500 եվրոն՝  «Խոսրովի անտառ» պետական արգելոցին։

Հիշեցնենք, որ հատկացված գումարներով պահպանվող տարածքներում ֆինանսավորվում են կառույցների արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ ընթացիկ ծախսերը՝  ապահովելով  տարածքների պահպանության պատշաճ մակարդակը։

Տպել
Ամենաշատ