News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները իրական տեղեկատվական արշավ են իրականացնում, որի նպատակն է վարկաբեկել Ռուսաստանին եւ ոչնչացնել նրա պետականությունը։  Երեքշաբթի Ուլյանովսկում կայացած հանդիպման ժամանակ ասյ մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Հավաքական Արեւմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, լայնամասշտաբ տեղեկատվական արշավ է սկսել մեր երկիրը վարկաբեկելու համար, որն ուղղակիորեն կոչ է անում ոչնչացնել ռուսական պետականությունը»,- ասել է նա։

Ինչպես նշել է Պատրուշեւը, Ռուսաստանի հասարակության վրա աճող արտաքին տեղեկատվական եւ գաղափարական ազդեցությունը ուղղված է «ռուսական հիմնական հոգեւոր եւ բարոյական արժեքների, ընտանեկան ավանդույթների ոչնչացմանը, պատմական հիշողության վերափոխմանը, հասարակության ազգային, մշակութային եւ կրոնական հատկանիշներով պառակտմանը, ինչպես նաեւ ահաբեկչությանն ու ծայրահեղականության քարոզմանը»:

Պատրուշեւն ասել է, որ արտասահմանյան քարոզչական կենտրոնները «ընդլայնում են վերահսկվող լրագրողների եւ այսպես կոչված բլոգերների ցանցը, որոնց հիմնական ջանքերը կենտրոնացած են Ռուսաստանին նսեմացնող տեղեկատվական արշավներ կազմակերպելու վրա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ