News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


100 օր անց շրջափակումը շարունակվում է հավանաբար այն պատճառով, որ մենք ամբողջությամբ մեր ջանքերը չենք գործադրում այդ շրջափակումից դուրս գալու համար. նկատի ունեմ ՀՀ իշխանություններին: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով, օղակը սեղմվում է ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի շուրջը, որովհետեւ Ալիեւը նկրտումներ ունի նաեւ Հայաստանի տարածքների նկատմամբ. «Այսօրվա իշխանությունները վախենում են նույնիսկ փաստել, որ Խորհրդային Միության փլուզման ժամանակ Արցախն ինքնորոշվել է այնպես, ինչպես ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները: Արցախի ինքնորոշմանը Ադրբեջանը պատասխանել է պատերազմով, սադրանքներով եւ դրանք շարունակվել են մինչեւ այսօր, շարունակական են լինելու այդ ճնշումները: Եթե այսօրվա իշխանություններին թվում է, որ եթե իրենք չասեն, որ Արցախը պետք է անկախ լինի կամ Ադրբեջանի կազմում չլինի,  Ադրբեջանը չի շարունակելու ճնշումները ՀՀ-ի վրա, նրանք չարաչար սխալվում են: Այսօր իշխանությունները հրաժարվում են Արցախի ինքնորոշման իրավունքից: Նույիսկ Ադրբեջանի ծավալապաշտական հռետորաբանությանը ՀՀ իշխանությունները չեն արձագանքում: Մենք նշել ենք, որ Ադրբեջանի յդպիսի սադրիչ գործողությունների, հայատյացության պայմաններում Արցախը չի կարող լինել Ադրբեջանի ենթակայության տակ:

Եթե միջազգային հանրությունը փորձում է դատապարտել Ադրբեջանին, աջակցել Արցախին, ապա Հայաստանն ինքն է պրտավոր առաջին հերթին այդ աջակցությունը ցուցաբերել եւ դա բացահայտ պետք է երեւա»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Նա հայտարարեց, որ ՀՀ իշխանություններն իրենց գործունեությամբ Արցախը մտցրել են մի այնպիսի փակուղի, որտեղ եւ անհրաժեշտ է բանակցելը, մյուս կողմից Հայաստանը իր ձեռքերը չպետք է լվա: Ինքն է այս վիճակին հասցրել Արցախը: Այդ առումով շատ կարեւոր է, որ քայլ առ քայլ վերականգնվի բանակցային գործընթացը, բանակցային ներուժը, որը եղել է եւ Մինսկի խմբի համանախագահությամբ, այդ ձեւաչափով բանակցությունները վերականգնվեն: Բայց ՀՀ իշխանությունը, չգիտես ինչու, վախեցած է կտրուկ հայտարարություններ անել Արցախի վերաբերյալ: Նրանք անընդհատ խոսում են բառապաշարի մասին, որը չի բերի խաղաղության»:

Անդրադառնալով նրան, որ ըստ լուրերի Ադրբեջանը զորք է կուտակում Հայաստանի սահմաններին, նաեւ նախապայմաններ է առաջ քաշում խաղաղության պայմանագիր կնքելու հարցում, Սեյրան Օհանյանը նկատեց, որ նախապայման թելադրելն ու զորք կուտակելը Ադրբեջանը միանգամից է իրականացնում. «Նախ Արցախի խնդիրը լուծված չէ, հետեւաբար բանակցությունները պետք է շարունակվեն: Քանի որ բանակցությունները շարունակվում են եւ ճիշտ չէ խոսել, որ Հայաստանը պետք է ճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում: Ինչ վերաբերում է զորքեր կուտակելուն, ՀՀ իշխանություններն ապրում են մի առօրյայով, կարծես Հայաստանի շուրջ ոչինչ տեղի չի ունենում:

Ինչու մինչեւ հիմա սահմանային իրավիճակը չի բարելավվել, ինչու բանակի համալրման ուղղությամբ արագ միջոցառումներ չեն իրականացվում, ինչու բանակի բարեփոխումները դանդաղ են ընթանում: Դրա հետ մեկտեղ մենք տեսնում ենք Երեւանում, հրապարակներում, ասֆալտի վրա:

Հարցին, թե որքա՞ն է ռազմական էսկալացիայի հավանականությունը եւ արդյոք Հայաստանն ունակ է դիմակայել դրան, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Եթե ինչ-որ մեկի  վախերը բռնել են, այդ վախը միշտ էլ բռնած պահելու են: Պետք է այդ հոգեբանական վախվորվծության վիճակից դուրս բելեր եւ պետությունը, եւ ժողովրդին, եւ անվտանգության ամբողջ միջավայրը պահպանող կառույցներին: Այսօր առաջնհերթությունը երկրի պաշտպանությունն է: Պետք է ամեն ինչ դնել, բոլոր միջոցառումները մի կողմ դնել եւ զբաղվել երկրի անվտանգությամբ: Ինչպես ռազմական դրության ժամանակ է, կառավարության բյուջեում համապատասխան փոփոխություններ արվեն, զգալի մասն ուղղվի պաշտպանությանը: Դա նշանակում է, ոևր պետք է լինել Արցախի կողքին, չվախենալ խիստ հայտարարություններից, որ Արցախը պետք է ինքնորոշված լինի, Արցախը չի կարող լինել հանցագործ պետության ենթակայության տակ: ՀՀ իշխանությունները հիմա էլ ասում են՝ թող իրենք իրար հետ բանակցեն, բա դու ինչո՞վ պետք է զբաղվես: Չէ որ դու ես ասել՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, հիմա ձեռքերդ լվանում ես Արցախից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Լավ ենք հասկանում կատարվողը։ Այսօր երեկոյան ջահերով երթ ունենք, դրանից հետո, եթե ինչ- որ բան ծրագրվի կամ սկսվի կիմանաք...
«Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին
Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել...
Իշխող մեծամասնությունը մերժել է սահմանի սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախաձեռնությունը
Փաստաթղթի համաձայն, գործընթացը պետք է հիմնված լինի․․․
Սա նոնսենս է. փորձագետը նշել է, որ Փաշինյանը շտապել է Տավուշում սյուն տեղադրել
Փորձագետը հիշեցրեց, որ այս գործընթացը պետք է ունենա փուլեր...
Սա ուղիղ հրահանգավորված է իշխանությունների կողմից. Դանիելյանը` Բագրատաշենի ու Նոյեմբերյանի միջադեպերի մասին
Ինչպես Բագրատաշենում, այնպես էլ Նոյեմբերյանում մարդկանց մեջ մխրճվել է...
Բագրատ Սրբազանը հորդորեց սահմանամերձ բնակավայրերի բոլոր համայնքապետներին անվստահություն հայտնել կառավարությանը
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հորդորում է սահմանամերձ...
Ամենաշատ