News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կրեմլի Մեծ պալատում սկսվել են Վլադիմիր Պուտինի եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի բանակցությունները, հայտնում է Ռիա Նովոստին։

Հանդիպումն ընթանում է նեղ կազմով, փակ ռեժիմով։

Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում են Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնականներ Մաքսիմ Օրեշկինը եւ Յուրի Ուշակովը, Չինաստանում ՌԴ դեսպան Իգոր Մորգուլովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւը, «Ռոսկոսմոսի» ղեկավար Յուրի Բորիսովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ