News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 08
USD
386.75
EUR
414.33
RUB
4.75
Տեսնել լրահոսը

Քենիայում երկուշաբթի օրը համալսարանի ուսանող է մահացել, ավելի քան 200 մարդ ձերբակալվել է նախագահ Ուիլյամ Ռուտոյի կառավարության դեմ համազգային ցույցերի ժամանակ՝ կյանքի թանկության պատճառով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Ցուցարարները դուրս են եկել մայրաքաղաք Նայրոբիի եւ մի շարք այլ քաղաքների փողոցներ՝ ի պատասխան ցույցեր կազմակերպելու ընդդիմության առաջնորդ Ռայլա Օդինգայի կոչի։

Ոմանք փողոցներում կրակ են վառել ու քարեր նետել ոստիկանների ուղղությամբ։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ է կիրառել, այդ թվում՝ Օդինգայի ավտոշարասյան վրա, երբ նա իր մեքենայի տանիքից դիմել է կողմնակիցներին: Ոստիկանության տվյալներով՝ բախումների հետեւանքով տուժել է 24 իրավապահ։

Արեւմտյան Քենիայի Մասենո համալսարանի ուսանողը ոստիկանների կողմից մահացու վիրավորվել է պարանոցի հատվածում, երբ նրանք կրակել են մարտական փամփուշտներով, եւ վերջացել են արցունքաբեր գազի բալոնները, ինչպես նաեւ դատարկ փամփուշտները, ասվում է ոստիկանության զեկույցում, որին երեքշաբթի օրը ծանոթացել է գործակալությունը:

Զեկույցում ասվում է, որ ոստիկանության աշխատակիցները բախվել են ուսանողներին, որոնք կրակ են վառել ճանապարհին եւ վանդալիզմ դրսեւորել տեղական ձեռնարկությունների նկատմամբ:

Բողոքի ակցիաների կոչ անելով՝ 78-ամյա Օդինգան նշել է հիմնական ապրանքների բարձր արժեքը, ինչպիսին է եգիպտացորենի ալյուրը, որը բարձր է պահում գնաճը: Նա Ռուտոյին մեղադրում է նաեւ անցյալ տարվա նախագահական ընտրություններում կեղծիքի մեջ, որոնցում Օդինգան երկրորդ տեղն է զբաղեցրել։

Անցյալ տարի Օդինգան վիճարկել էր ընտրությունների արդյունքները Գերագույն դատարանում, որը հաստատել էր Ռուտոյի հաղթանակը։

Բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է առնվազն չորս պատգամավոր, այդ թվում՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավարներ։ Նրանք ազատ են արձակվել գրավի դիմաց եւ հինգշաբթի օրը կկանգնեն դատարանի առաջ՝ ապօրինի հավաքների մեղադրանքով, Reuters-ին ասել է ընդդիմադիր փաստաբան Դանստան Օմարին:

Երկուշաբթի օրը Օդինգան կոչ է արել բողոքի ցույցերը կրկնել ամեն շաբաթ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կայնել եմ, չոլերի մեջ էդ ղարաբաղցի երեխուն ասել եմ՝ իջի արա՜». ՔՊ–ական պաշտոնյա
Հարցրեցի՝ շուտվանի՞ց եք եկել, ասեց՝  «դավաճան» Նիկոլը հողերը տվել է…
Կոտայքի մարզում 30-ամյա վարորդը VAZ 21099-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնին․ նա տեղում մահացել է․ Shamshyan.com
Այսօր՝ հունիսի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
Գազի արտահոսք երեւանյան բնակարանում․ կա տուժած, որին հոսպիտալացրել են
Հունիսի 8-ին, ժամը 01:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Հողազանգվածի սահք Քարագլուխ գյուղում. վնասվել են հարակից այգիների պտղատու և դեկորատիվ ծառեր, դաշտի ճանապարհը փակվել է
Հունիսի 7-ին, ժամը 10:49-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության...
Փարաքարում գովազդային վահանակը պոկվել, ընկել է լուսավորության սյան վրա. փրկարարներ են եկել
Փրկարարներն իրականացրել են սահմանազատում և հատուկ տեխնիկայի միջոցով...
Բացահայտվել է պարեկին կաշառք առաջարկելու հերթական դեպքը
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է...
Ամենաշատ