News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Յուրաքանչյուր պետություն, երբ փորձում է պատերազմական գործողություններ ծավալել, ինքը փորձում է նաեւ ազդեցության տակ մարդիկ գտնել հակառակորդի տարածքում եւ նրանց միջոցով հետախուզություն իրականացնել. Չեմ բացառում, որ եղել են մարդիկ, որոնք համացանցի միջոցով անուղղակի ընկել են ազդեցության տակ: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 44-օրյա պատերազմում պարտվեցինք, որովհետեւ բանակում կար 5-րդ շարասյուն:

«Բայց այդ ազդեցության տակ  գտնվող մարդիկ, 5-րդ շարասյունը բանակում չի եղել, նրանց մեծամասնությունն այլ վայրերում է եղել:

Երկրորդ, եթե խոսում է 5-րդ շարասյան մասին, ող այդ շարասյան մարդկանց բռնեն եւ պատժեն: Եվ երրորդը, բանակում տիրող իրավիճակի վրա, նաեւ բացասական երչեւույթների, նրա մարտունակության իջեցման, կառավարման  կազմաքանդման ուղղությամբ իրենք են  աշխատել՝ առաջին հերթին ռազմական ու քաղաքական փոփոխություններով, զարգցման ծրագրերի փոփոխությամբ, ԶՈՒ սպառազինության  եւ ռազմական տեխնիկայի ծրագրերի փոփոխությամբ եւ  նաեւ բացասական կերպով ազդելով կարգապահության վրա»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանի խոսքով, պատերազմի ժամանակ պետությունն է մարտնչում, չի կարելի ասել՝ բանակը պարտվել է, առավելեւս, որ ՊԲ-ն իր առջեւ դրված խնդիրը 283 կմ-ից 260-ում կատարել է: Այն հատվածով է հակառակորդը մխրճվել, որի պատասխանատվությունը ՀՀ իշխանությունների վրա էր:

«Եթե կար 5-րդ շարասյուն եւ դու տեսնում էիր՝ ինչպես է հակառակորդն առաջխաղացում ապրում, ինչու էր դու ամբողջ  առաջխաղացման ճանապարհին ընկած հատվածներում խրախուսում զինծառայողներին, գեներալական կոչումներ տալիս եւ այլն: Այսինքն դու այդ ամենը տեսել ես ու միտումնավոր ես արել, կամ չես պատկերացնում, թե ինչ է նշանակում ռազմաքաղաքական իրավիճակ եւ ինչ է նշանակում ռազմական կառավարում: Այդ անօրինականությունների, խուճապի, փախուստի հիմնական պատասխանատուն իշխանություններն են: Նաեւ կա դատական համակարգը, որը մատը մատին չի տվել: Խաղաղ պայմաններում նրանք բոլորը կտիճ են կտրել, իսկ պատերազմական պայմաններում մատը մատին չեն խփել օրինականությունը պաշտպանելու մարտի դաշտում ու թիկունքում:

Այսօր իրավիճակի ամբողջ մեղքը բարդում են բանակի վրա, այն էլ մարտավարական եւ ցածր օղակների վրա՝ ասելով՝ 5-րդ շարասյուն կա: Եթե այդ ամենը խրախուսվում է, ո՞վ է 5-րդ շարասյունը, 5-րդ շարասյան գլխին կար 6-րդ շարասյուն, որն այդ ամենը խրախուսում էր»,-ընդգծեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ