News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեր սիրելի հայրենակիցները՝ 120 հազար ՀՀ քաղաքացիները, Հայաստանում իշխանություն օկուպացրած կոլաբորացիոնիստների հանցախմբի թողտվությամբ և վարած դավադիր քաղաքականության հետևանքով հայտնվել են թշնամական գերության մեջ: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:

Ասելով, որ արցախցիները կհարցնեն, թե ինչպե՞ս կարող էր դասալիք, դժգույն, դժբախտների պարտված հանցախումբը մի ամբողջ հաղթած ազգի գերի դարձնել. «Շատ պարզ՝ ստելով, պառակտելով, հայ մարդուն՝ հայ մարդու թշնամին դարձնելով, 120 հազար ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, անհատական և հավաքական իրավունքների պաշտպանությունը հանցավոր դիտարվորությամբ երրորդ երկրների քաղաքական նպատակահարմարության, քմահաճույքին ու շահարկմանը թողնելով»,-ասաց Կրպեյանը:

Նա դիմեց արցախցիներին՝ ասելով, որ իրենք միայնակ չեն, նրանց թիկունքում ողջ հայ ժողվուրդն է՝ Հայաստանում և Սփյուռքում. «Այս պայքարն արդար է և այն բոլորինս է՝ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում: Սիրելի՛ արցախցիներ, այս պայքարում հավերժական Հայաստանն է հաղթելու և, անտարակույս, ձեր առաջնորդությամբ»,-հայտարարեց Ասպրամ Կրպեյանը:

Տպել
Ամենաշատ