News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հանդիպումը Մարդու իրավունքների պաշտպանի իշխանության թեկնածու, Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի հետ մոտ մեկ ժամ անց ավարտվեց։

ԱԺ միջանցքում Անահին Մանասյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ես լրագրողական հանրույթից չեմ խուսափում, լրագրողական հանրույթին շատ ընդունում, սիրում եմ: Լրագրողների իրավունքների պաշտպանությունը ամենակարեւոր հանգամանքներից է: Ի դեպ, իմ մասնագիտական գործունեության առանցքներից մեկն է խոսքի ազատության, մամուլի ազատության պաշտպանությունը»:

Նա չցանկացած պատասխանել հարցին, թե արդյոք ինքն է ՔՊ-ի կողմից ՄԻՊ-ի թեկնածուն՝ հորդորելով այդ հարցի պատասխանը ճշտել ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ