News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ ամբիոնից անդրադարձավ Արցախի հիմնախնդրի կարգավորման 1998 թվականի նոյեմբերին առաջարկված փաստաթղթի տարբերակին և հայտնեց, որ հինգերորդ կետում գրված է հետևյալը՝ ԼՂ քաղաքացիները, որպես անձը հաստատող վկայական, կունենան Ադրբեջանի անձնագիր «Լեռնային Ղարաբաղ» հատուկ նշումով:

«Միայն ԼՂ կառավարությունն իրավունք կունենա նման անձնագիր հանձնել: ԼՂ հայկական ծագում ունեցող քաղաքացիները կարող են արտագաղթել Հայաստան և մշտական բնակություն հաստատելու համար այնտեղ տեղափոխվելու դեպքում հայկական քաղաքացիություն ստանալ՝ ՀՀ օրենքների համաձայն»,-ասաց նա:

Արշակյանը հիշեցրեց, որ հայկական կողմը դա ընդունել է որպես հիմք, և Հեյդար Ալիևը հրաժարվել է այս փաստաթղթից. «Ես ուզում եմ այս ամենը հաշվի առնելով, նաև հաշվի առնելով քիվեսթյան գործընթացը և դրան հաջորդող գործընթացները՝ մեկ անգամ ևս խնդրել, հորդորել ձեզ՝ հրաժարվել «Հայաստանի որևէ իշխանություն բերեց պատերազմ» խոսույթից: Որովհետեւ իրականում պատերազմը տեղի է ունեցել այս ամբողջ գործընթացի տապալման արդյունքում:

Եկեք միմյանց չմեղադրենք, որը կարող է հայկական կողմին որևէ կերպ ներքաշել այս խոսույթի մեջ: Դա ադրբեջանական խոսույթ է, այսինքն՝ իրենք են ասում, որ մենք հրահրել ենք պատերազմ: Ոչ, նման բան չի եղել:

Եղել է գործընթաց, որը պետք է բերեր Արցախի հիմնախնդրի լուծմանը, որը, ի վերջո, տարբեր շրջափուլերով անցնելուց հետո չի բերել այդ լուծմանը և հիմա էլ չի եկել լուծման: Եվ դրա հետևանքով են եղել Ապրիլյան պատերազմը, 2020 թվականի 44-օրյա պատերազմը»,- ասաց Հակոբ Արշակյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ