News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ում դաշնակիցները 2022 թվականի Մադրիդի գագաթաժողովում հաստատել են իրենց հավատարմությունը պաշտպանական ներդրումների մասին պարտավորությանը ամբողջ ծավալով: Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի 2022 թվականի տարեկան զեկույցում։

«Նրանք պայմանավորվել են, որ հիմնվելու են այս պարտավորության վրա եւ հաջորդ տարի կորոշեն 2024 թվականից հետո հետագա պարտավորությունների վերաբերյալ: Պաշտպանական ներդրումները կարեւոր են ցամաքում, օդում, ծովում, կիբերտարածությունում եւ տիեզերքում բոլոր դաշնակիցների անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու համար, ինչպես նաեւ բոլոր սպառնալիքների ու մարտահրավերների դեմ:

Եվրոպական դաշնակիցները եւ Կանադան ութերորդ տարին անընդմեջ ավելացնում են պաշտպանական ծախսերը: 2021 թվականից մինչեւ 2022 թվականը պաշտպանական ծախսերն իրական արտահայտությամբ աճել են 2,2 տոկոսով։ Ընդհանուր առմամբ, այս աճը վերջին ութ տարիների ընթացքում 350 միլիարդ դոլար է ավելացրել պաշտպանության համար:

2022 թվականին յոթ դաշնակից երկրներ կատարել են հրահանգը, ըստ որի՝ համախառն ներքին արդյունքի 2%-ը պետք է ծախսվի պաշտպանության վրա։ 2014 թվականին այս ցուցանիշին համապատասխանել են միայն երեք դաշնակիցներ։ ԱՄՆ-ին բաժին է ընկել դաշնակիցների ՀՆԱ-ի 54%-ը եւ պաշտպանական ծախսերի 70%-ը։ Ըստ գնահատականների՝ ՆԱՏՕ-ի ընդհանուր ռազմական ծախսերը 2022 թվականին գերազանցել է 1 տրիլիոն դոլարը»,- ասվում է Յենս Սթոլթենբերգի զեկույցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանացի քննիչները՝ գազամուղների պայթեցման մեջ Լեհաստանի հետքի մասին
Հետաքննության տվյալներով, Լեհաստանը գրոհների լոգիստիկայի և ֆինանսավորման կենտրոնն է եղել
ԱՄՆ նախագահական ընտրությունները կորոշեն Ուկրաինայում պատերազմի ելքը. Օլանդ
«Եթե Դոնալդ Թրամփն ընտրվի, նա կասի՝ «Մենք այստեղ կանգ ենք առնում, այն ամենը, ինչ ունեն ռուսները, կարող են ․․․
Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի ղեկավարները կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները
Ակնկալվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի...
ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է արել վերանայել ԵՍԶՈՒ պայմանագրի վերաբերյալ իր որոշումը
ՆԱՏՕ-ի երկրները կոչ են արել Ռուսաստանին կատարել այս պայմանագրով ստանձնած պարտավորությունները...
Շվեդիան պատրաստ է ՆԱՏՕ զորքեր տեղակայել մինչեւ դաշինքին անդամակցելը
Շվեդիան թույլ կտա ՆԱՏՕ զորքեր տեղակայել...
Թուրքիան կարող է աշնանը ստանձնել Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարությունը. Bloomberg
Մինչ այժմ Թուրքիայի թեկնածությունը պաշտոնապես չի հաստատվել։ Հանրապետության ազգային...
Ամենաշատ