News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի օրը Կրեմլում սկսվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի բանակցությունները, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Չինաստանի ղեկավարը Մոսկվա է ժամանել մարտի 20-ին, իսկ պետական այցը կտեւի մինչեւ մարտի 22-ը։ Սա Սի Ծինփինի առաջին արտասահմանյան այցն է երրորդ ժամկետով Չինաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո:

Երկուշաբթի օրը Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարները ոչ պաշտոնական հանդիպում եւ համատեղ ընթրիք են ունեցել։

Երեքշաբթի օրը Սի Ծինփինը հանդիպում է ունեցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, որին հաջորդել են Կրեմլում Պուտինի եւ Չինաստանի առաջնորդի նեղ ձեւաչափով բանակցությունները։ Դրան մասնակցել են նաեւ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնականներ Մաքսիմ Օրեշկինը եւ Յուրի Ուշակովը, Չինաստանում ՌԴ դեսպան Իգոր Մորգուլովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւը, «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Յուրի Բորիսովը:

Ընդլայնված կազմով բանակցություններին կմասնակցեն նաեւ առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը, փոխվարչապետ Անդրեյ Չերնիշենկոն, փոխվարչապետ-արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը, փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, փոխվարչապետ Յուրի Տրուտնեւը, փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը, տրանսպորտի նախարար Վիտալի Սավելեւը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինը (ՌԴ նախագահին առընթեր վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման եւ բնապահպանական անվտանգության ռազմավարության հանձնաժողովի գործադիր քարտուղար), նախագահի արտաքին քաղաքականության վարչության պետի տեղակալ Դենիս Ագաֆոնովը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ