News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը և քննարկել իրավապահ ոլորտում փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ գլխավոր դատախազը շնորհավորել է դեսպանին Հայաստանում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում դատախազություն-դեսպանություն փոխգործակցությունը կթևակոխի զարգացման նոր փուլ:

Դեսպան Քվինը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին ընդունելության համար և մի շարք ուղղություններով փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանը դեսպանի գլխավորած պատվիրակությանն է ներկայացրել Դատախազության բարեփոխումների օրակարգը՝ ուղղված համակարգի բարելավմանն ու ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելուն:

Գլխավոր դատախազն ու դեսպանն անդրադարձ են կատարել կոնկրետ ուղղություններով փոխգործակցությանը, որը վերաբերել է ապօրինի հարստացման, փողերի լվացման, կոռուպցիայի և կիբերհանցագործությունների դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի կատարելագործմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ