News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Էկվադորի նախագահ Գիլերմո Լասոն արտակարգ դրություն է հայտարարել 14 նահանգներում, որոնք առավել շատ են տուժել եղանակային վատ պայմաններից եւ հզոր երկրաշարժից, որը ցնցել է երկիրը հանգստյան օրերին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի կառավարությանը:

Երկուշաբթի երեկոյան ընդունված միջոցառումը կգործի 60 օր եւ կօգնի իշխանություններին մոբիլիզացնել տնտեսական ռեսուրսները՝ բնակչությանն աջակցելու եւ ենթակառուցվածքները վերանորոգելու համար։

Շաբաթ օրը տեղի ունեցած 6,8 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 14-ի, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել:

Բացի այդ, կառավարության տվյալներով՝ ավելի քան 20 մարդ է զոհվել հորդառատ անձրեւների հետեւանքով, որոնք ավերել են ճանապարհներ, կամուրջներ, պետական եւ մասնավոր ենթակառուցվածքներ։

Կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ նահանգների բնակչությունը եւ հատվածները, որտեղ արտակարգ դրություն է հայտարարվել, «անհապաղ հաշվի կառնվեն», քանի որ դրանք ամենաշատն են տուժել եղանակից եւ երկրաշարժից:

Լասոն նաեւ ասել է, որ անօթեւաններին առավելագույնը երեք ամսով վարձավճար կտա, եւ հայտարարել է սոցիալական բնակարանների կառուցման մասին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել
Տուժածների և ցունամիի սպառնալիքի մասին չի հաղորդվել...
Թուրքիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5,6 մագնիտուդով ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 18.11-ի սահմաններում...
EFSD. Հայաստանում երկրաշարժերի վնասը կարող է հասնել 2,4 միլիարդ դոլարի
Ուսումնասիրության շրջանակներում կազմվել են երկրների պրոֆիլներ՝ ներառյալ համակարգված տեղեկատվություն...
Չինաստանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում
Թայվանի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենահզոր ցնցումները՝ 5,4 և 5,1 մագնիտուդով...
Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը մոտ 25 հազար մարդ բնակչությամբ Պադամ քաղաքից 35 կմ հարավ է։ Երկրաշարժի օջախը 21 կմ խորության վրա է...
Ամենաշատ