News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին ասել է, որ Ասիայի հետ Թեհրանի կապերը ահռելի աճ են ապրում, եւ երկիրը կշարունակի հետեւել այս ընթացքին, գրում է Mehr-ը։

Այաթոլլահ Խամենեին Նովրուզի առաջին օրվա կապակցությամբ (իրանական 1402 թվականի սկիզբ) ելույթ է ունեցել Մաշհադի Իմամ Ռեզայի սրբավայրում:

Մեկնաբանելով Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունները՝ Իսլամական հեղափոխության առաջնորդն ընդգծել է, որ մի շարք արեւմտյան երկրների նախագահներ բացահայտորեն աջակցել են Իրանում ներքին անկարգություններին, իսկ մի շարք այլ արեւմտյան երկրների կառավարություններ աջակցել են անկարգություններին ոչ միայն խոսքերով, այլեւ զենք ու ֆինանսական օգնություն տրամադրելով։

«Արեւմուտքը նախկինում էլ փորձել է մեկուսացնել Իրանին։ Տեղի ունեցածը հանգեցրել է հակառակ արդյունքի։ Այո՛, Արեւմուտքի հետ մեր հարաբերությունները թուլացել են, բայց մենք հարյուր տոկոսով ավելի ամրապնդել ենք մեր հարաբերություններն Ասիայի հետ»,- ընդգծել է այաթոլլահ Խամենեին՝ հավելելով, որ երկիրը հետագայում էլ կշարունակի գնալ այս ճանապարհով։

«Մենք շարունակում ենք քաղաքական, տնտեսական, տեխնիկական եւ գիտական հարաբերությունները ասիական երկրների կարեւոր հատվածի հետ։ Մենք դարձել ենք մի քանի կարեւոր պայմանագրերի անդամ։ Թշնամին ցանկանում էր մեկուսացնել մեզ եւ անհաջողության է մատնվել։ Մեր հարաբերությունները տարածաշրջանի պետությունների եւ կառավարությունների հետ ամրապնդվել են»,- հավելել է նա։

Ասելով, որ Թեհրանը ձգտում է ամուր կապեր հաստատել Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի հետ, այաթոլլահ Խամենեին ընդգծել է, որ Իրանը նաեւ պատրաստ է աշխատել ցանկացած եվրոպական կառավարության եւ երկրների հետ, «քանի դեռ նրանք կուրորեն չեն հետեւում ԱՄՆ քաղաքականությանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ