News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ես շատ հանգիստ եմ նայում մեր արցախցի քույրերի եւ եղբայրների աչքերին, պարբերաբար հանդիպում եմ արցախցի գործընկերների հետ, քննարկումներ ենք ունենում ու ներկայացնում  ենք այն ամենը՝ ինչ Հայաստանի իշխանությունները իրականացնում են։ Այս մասին այսօր՝ մարտի 21–ին, խորհրդարանում լրագրողների  հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով հարցին, թե կարողանալո՞ւ են արցախցիների աչքերին նայել՝ հաշվի առնելով, որ Արցախը 100 օր է շրջափակման մեջ է գտնվում եւ ի՞նչ են անում, որ Արցախը շրջափակումից դուրս գա։

«Լաչինի միջանցքի փակման պահից սկսած մենք օգտագործում ենք դիվանագիտական բոլոր գործիքները, որ կարողանանք հասնել, որ Ադրբեջանը վերջ տա ապօրինի շրջափակմանը, բացի ճանապարհը։ Մենք ենք, որ հարցը մտցրել ենք ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդ, մեր դիմումի համաձայն է, որ Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է այդ որոշումը, սրանք քայլեր են, որոնք կաթիլ առ կաթիլ պետք է ձեւավորեն ընդհանուր ճնշման կրիտիկական զանգվածը, որից հետո միջազգային հանրության հետ միասին պետք է Ադրբեջանին ստիպենք, որ բացի միջանցքը։ Մենք մեր բոլոր ռեսուրսները մոբիլիզացրել ենք, որ օր առաջ կարողանանք բացել միջանցքը, բայց մենք նաեւ տեսնում ենք, որ Ադրբեջանը չի պահում ստանձնած որեւէ պարտավորություն, եւ աստեղ մենք անելիք ունենք, որ ստիպենք Ադրբեջանին կատարել իր վրա դրված պարտավորությունները։ Սա դժվար ճանապարհ է, խաղաղության ճանապարհը հեշտ չէ, բայց գուցե հակառակորդի հաշվարկը հենց այն է, որ մեզ սադրի եւ մենք հրաժարվենք դիվանագիտական գործիքակազմից, սկսենք անկանոն շարժումներ անել, որոնք նրանց հիմք կտան լեգիտիմացնելու ապագա հնարավոր էսկալացիան»,–  նշեց Հայկ Կոնջորյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ