News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ու Չինաստանը հայտարարել են միջուկային պատերազմի սանձազերծման անթույլատրելիության մասին, որում հաղթողներ չեն կարող լինել, կոչ են արել բոլոր միջուկային տերություններին զենք չտեղակայել իրենց տարածքներից դուրս եւ դուրս բերել այն արտասահմանից, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«(...) Կողմերը կրկին հայտարարում են, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, եւ այն երբեք չպետք է սանձազերծվի»,- ասված է Մոսկվայում կայացած բանակցություններից հետո Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարության մեջ։

Դրանում նշվում է, որ «բոլոր միջուկային տերությունները չպետք է միջուկային զենք տեղակայեն իրենց ազգային տարածքներից դուրս եւ պետք է հեռացնեն արտերկրում տեղակայված բոլոր միջուկային զենքերը»:

Բացի այդ, փաստաթղթում կողմերը հաստատում են իրենց հավատարմությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած պարտավորություններին եւ խոստանում են «շարունակել համակարգել ջանքերը»՝ այս պայմանագիրը պահպանելու եւ ամրապնդելու նպատակով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ