News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքում ադրբեջանցիներն առեւանգել են ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, Խնձորեսկի 37-ամյա բնակիչ Մարտին Գյուլնաջարյանին, ով երեք երեխայի հայր է։ Ընդ որում՝ պայմանագրայինը մեքենայով հաց տանելիս է եղել մարտական հերթափոխություն իրականացնող զինծառայողներին ու գերեվարվել է ՀՀ սուվերեն տարածքից։

Ուշագրավ է, որ դեպքի մասին Հայաստանում ԵՄ դիտորդները լռում են, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը հավակնոտ հայտարարություններ էր անում, թե ԵՄ դիտորդները տեղակայվելու են ՀՀ սահմանի ողջ երկայնքով եւ վերահսկելու են սահմանային միջադեպերը, արձանագրելու են, թե ով է սադրիչ գործողությունների դիմում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ