Չորեքշաբթի առավոտյան Սեւաստոպոլում ոչնչացվել են ծովային դրոնները, մարտական նավերը չեն վնասվել, տեղեկացրել է նահանգապետ Միխայիլ Ռազվոժաեւը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Վաղ առավոտյան մեր նավատորմը հետ է մղել վերջրյա անօդաչուների գրոհը։ Ընդհանուր առմամբ, այս ժամի դրությամբ ոչնչացվել է երեք օբյեկտ։ Դրանք փորձում էին թափանցել ծովախորշ, մեր նավաստիները դրանց ուղղությամբ կրակ են բացել հրազենային զենքից։ Գործի է դրվել նաեւ ՀՕՊ-ը՝ օդային թիրախների ուղղությամբ։ Ռազմանավերը չեն տուժել»,- տեղեկացրել է նահանգապետն իր Թելեգրամ-ալիքում։