News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է մտցրել Իրանի եւ Թուրքիայի չորս կազմակերպությունների եւ երեք քաղաքացիների դեմ՝ նրանց մեղադրելով Եվրոպայից սարքավորումների եւ շարժիչների գնման մեջ, որոնք անհրաժեշտ են իրանական անօդաչուների եւ այլ զինատեսակների արտադրության համար, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարությունում նշվել է, որ ցանցը, որն այսօր պատժամիջոցների տակ է, գործում է Իրանի պաշտպանության եւ Զինված ուժերի թիկունքի անունից։

Այս միջոցն ուղղված է անօդաչու թռչող սարքերի իրանական արդյունաբերության դեմ։ Ավելի վաղ՝ այս ամիս, ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր մտցրել Չինաստանում տեղակայված ցանցի դեմ,որը մեղադրվում է այն բանում, որ աերոտիեզերական մասեր է տրամադրել իրանական ընկերությանը, անօդաչուների արտադրության համար, որոնք Թեհրանը հետագայում օգտագործել է նավթալցանավերի դեմ գրոհի, ինչպես նաեւ Ռուսաստան արտահանելու համար։

«Իրանի կողմից անօդաչուների հանձնումը պրոքսի-ուժերին շարունակում է խափանել ինչպես տարածաշրջանային անվտանգությունը, այնպես էլ գլոբալ կայունությունը»,- նշվել է ԱՄՆ ֆինանսների ահաբեկչությանը դիմակայելու եւ ֆինանսական հետախուզության գծով փոխնախարար Բրայան Նելսոնի հայտարարությունում։

Իրանի առաքելությունը Միավորված Ազգերի Կազմակերպությունում առայժմ չի պատասխանել մեկնաբանությունների մասին դիմումին։

Պատժամիջոցների ցուցակում ներառված են Իրանի պաշտպանական տեխնոլոգիաների եւ գիտահետազոտական կենտրոնը (DTSRC), Ամանալլահ Փայդարը, որը, ֆինանսների նախարարության տվյալներով, աշխատել է որպես կոմերցիոն մենեջեր եւ գործակալ DTSRC-ի գնումների համար, եւ Farazan Industrial Engineering Inc ընկերությունը, որն ստեղծել է Փայդարը։

Ցուցակում է նաեւ Թուրքիայի քաղաքացի Մուրաթ Բուքեյը։ Ֆինանսների նախարարությունը նրան մեղադրել է այն բանում, որ նա աջակցել է Իրանին գնել պաշտպանական նշանակության տարբեր ապրանքներ, այդ թվում քիմիական եւ կենսաբանական նյութերի հայտնաբերման սարքեր։

Կոլումբիայի օկրուգի դաշնային դատարանը երեքշաբթի հրապարակել է երկու մեղադրական եզրակացություն, որոնցում մի շարք մեղադրյալների (նաեւ պատժացուցակներում ներառված) ներկայացվել են մեղադրանքներ 2005-2013թթ. ամերիկյան տեխնոլոգիաների գնման եւ արտահանման սխեմաներին մասնակցելու համար։ Այս մասին նշվել է ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ