News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն Սեւծովյան իր հետախույզ դրոնները տեղափոխել է ավելի հարավ ռուսական կործանիչի հետ կապված միջադեպից հետո, երբ ամերիկյան դրոնը կործանվել էր՝ բախվելով ջրի մակերեսին։ Այս մասին հայտարարել են ամերիկացի պաշտոնյաները, որոնք չեն ցանկացել նշել իրենց անունները։ Նրանց խոսքով՝ Նահանգները ջանում է խուսափել միջադեպից, որը կարող է վերաճել ուղիղ առճակատման ամերիկյան ու ռուսական ուժերի միջեւ։

«Անցած երեքշաբթի MQ-9 Reaper-ի հետ ռուսական ինքնաթիռներից մեկի բախումից հետո ԱՄՆ-ն անօդաչուները տեղափոխել է Ղրիմի թերակղզուց եւ Սեւ ծովի արեւելյան շրջաններից հեռու»,-պաշտոնյաների խոսքերը մեջբերել է CNN-ը։ Նրանք նշել են, որ դրոնների թռիչքներն առայժմ շարունակվելու են նոր երթուղով, չնայած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն արդեն Ռուսաստանին մոտ ուղղություններ վերադառնալու ցանկություն ունի։

Ամերիկյան անօդաչուն մարտի 14-ին բախվել էր ռուսական կործանիչի հետ Սեւ ծովի երկնքում։ ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ թռչող սարքը խփել են ՌԴ Զինված ուժերը, սակայն Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է այս տեղեկությունը՝ ճշտելով, որ անօդաչուն չի կարողացել կառավարվել եւ ինքն է ընկել ծովը։ Գերատեսչությունում հայտարարել են, որ անօդաչուի հայտնաբերումից հետո օդ են բարձրացել կործանիչներ, այնուհետեւ ամերիկյան անօդաչուն անցել է անկառավարելի ռեժիմի, ինչի հետեւանքով հարվածվել է ջրի մակերեսին։ ՌԴ կործանիչները զենք չեն կիրառել, հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պենտագոնը հայտարարել է, որ Կիևի գլխավոր մարտահրավերը հրետանու բացակայությունն է
Այնուհետև, կասեի՝ հակաօդային պաշտպանություն...
Բունդեսվերը Ուկրաինայի ԶՈւ-ին կհանձնի 10 000 արկեր. գերմանացի գեներալ
Առաջիկա օրերին Գերմանիան Ուկրաինային կտա 10 հազար հրետանային արկեր...
ԱՄՆ-ն և Թուրքիան բանակցություններ են վարում Ուկրաինայի համար պայթուցիկ նյութերի գնումներն ավելացնելու շուրջ. Bloomberg
Հայտարարության մեջ, որը կարևորում է Տեխասի և թուրքական արդյունաբերության մեջ ներդրումները...
Մակրոնի հայտարարությունն Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին զայրացրել է ամերիկացի պաշտոնյաներին. Bloomberg
Մակրոնի խոսքերը կարող էին հակառակ ազդեցություն ունենալ...
Ֆրանսիան շուտով Ուկրաինային 78 «Caesar» հաուբից կմատակարարի. Լըկորնյու
Նախարարը նշել է, որ Ֆրանսիան միաժամանակ մտադիր է այս տարի 155 մմ տրամաչափի զինատեսակների համար 80 հազար արկ մատակարարել․․․
Զելենսկին Դանիլովին ազատել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնից
Այս պաշտոնում է նշանակվել Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ալեքսանդր Լիտվինենկոն...
Ամենաշատ