News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մարտի 22-ին Ազգային ժողովի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ պատգամավորները հավանություն են տվել մի շարք օրինագծերի։

Դրանց թվում են.

«Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց եւ պետծառայողների աշխատանքի վճարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Բուսական աշխարհի մասին» եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Տեսալսողական մեդիաների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

Հարկային օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,

«Տեսալսողական մեդիաների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Վարչական իրավախախտումների մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Ընտանիքում բռնության կանխման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում հաշտության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ ընդունել են մի շարք այլ օրինագծեր։ Դրանց թվում են.

«Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Գործունեության իրականացման մասին ծանուցման վերաբերյալ» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Գույքի իրավունքի պետական գրանցման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Լիցենզավորման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Աշխատանքային օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Միջազգային-իրավական հարցերի ներկայացուցչի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացոււմներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ