News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Խատինի ողբերգության 80-ամյա տարելիցի առիթով դիմել է հայրենակիցներին եւ ասել, որ նացիզմը նորից է մոտեցել Բելառուսի սահմաններին։ Նրա դիմումը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

«Այսօր... նացիզմի ժանտախտը հետեւորդներ ունի վարձկանների, դավաճանների եւ հանցագործների շարքերում եւ ընդհուպ մոտեցել է մեր սահմաններին։ Բելառուսները նրանց համար ունեցել եւ ունեն մեկ պատասխան՝ համաժողովրդական դիմադրության ոգին»,- ասել է Լուկաշենկոն։

Նա ավելացրել է, որ դիմադրության խորհրդանիշը աննվաճ մարդն է, որը հառնել է Խատինի կրակներից։

1943թ. մարտի 22-ին բելառուսական Խատին գյուղը բնակիչների հետ միասին այրել են Էսէս-ի «Դիրլեվանգեր» գումարտակի եւ 118-րդ ոստիկանական պահնորդների պատժիչ գումարտակները։ Ողբերգության վայրում կանգնեցված է «Խատին» հուշահամալիրը՝ կենտրոնում «Աննվաճ մարդը» քանդակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ