Երեւանում այսօր՝ մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարևանությամբ գործող «Ֆլեշ» բենզալցակայանում դիզվառելիքի արտահոսք է առաջացել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Այս պահին հրշեջ-փրկարարներն ու պարեկները սպասում են, որպեսզի ժամանեն Երևանի քաղաքապետարանի սանմաքրման աշխատակիցները, ովքեր պետք է կատարեն ճանապարհի լվացման աշխատանքներ։