News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Տրանսֆերային գնագոյացման կարգավորումներում կատարվել են մի շարք փոփոխություններ։

Պետական եկամուտների կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն, սահմանվել են տրանսֆերային գնագոյացման հաշվարկի ձևը, լրացման և ներկայացման կարգը, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի հոկտեմբերի 7-ից։ Տրանսֆերային գնագոյացման հաշվարկի ընդունումը թույլ է տալիս հարկ վճարողներին ճշգրտել շահութահարկի և ռոյալթիի բազաները` դրանք համապատասխանեցնելով պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին: Իրականացված փոփոխությունների շնորհիվ հարկ վճարողը կարող է ներկայացնել տրանսֆերային գնագոյացման հարկային հաշվարկը և վճարել միայն լրացուցիչ շահութահարկ և ռոյալթի` առանց լրացուցիչ տույժեր և տուգանքներ վճարելու:

Փոփոխվել է նաև վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևը, ըստ որի ավելի մանրամասն տեղեկություն է ներկայացվում հարկ վճարողի կողմից իրականացված վերահսկվող գործարքների մասին։ Այն թույլ է տալիս իրականացնել առավել համակողմանի վերլուծություն, ինչը որոշ դեպքերում կարող է հանգեցնել տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման պահանջի նվազմանը:

Կոմիտեն հայտնում է, որ 2022 թվականին կատարված վերահսկվող գործարքները ենթակա են ծանուցման արդեն նոր ձևով։ Վերահսկվող գործարքների մասին ծանուցումները ներկայացվում են ամբողջովին էլեկտրոնային եղանակով՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։

Միաժամանակ, տրանսֆերային գնագոյացման կարգավորումներում իրականացված փոփոխությունների արդյունքում ընդունվել են մի շարք ենթաօրենսդրական ակտեր՝ տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորումների տեսակների մասին, տրանսֆերային գնագոյացման համադրելիության վերլուծություններ իրականացնելու նպատակով կիրառվող՝ միջազգային առևտրային տվյալների բազաների ցանկը սահմանելու մասին, ինչպես նաև նախնական գնագոյացման պայմանավորվածության ձեռքբերման կարգը և պայմանները սահմանելու մասին:

Ենթաօրենսդրական ակտերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքում՝ «Ներքին իրավական ակտեր» բաժնում։

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով գործող կարգավորումները, հորդորում է հարկ վճարողներին՝ աչալուրջ լինել և վերահսկվող գործարքների մասին ծանուցումները ներկայացնել օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարությունը սահմանեց թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում ընդունեց որոշում, որով...
2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի. Կառավարությունը կսուբսիդավորի մեկ քմ-ի դիմաց 206 դրամից 5,5 դրամը
Ըստ այդմ, 2024-ի պետական բյուջեի միջոցներից Ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա...
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ
Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ...
ՎԶԵԲ-ը Հայաստանին կտա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ եւ 16 մլն եվրոյի դրամաշնորհ. Հայտնի են նպատակները
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում  հավանություն տվեց...
«Ժողովուրդ». Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն արձագանքեց․ «2019 թվականի կարգավորումով, 2022 թվականի...
Այս տարի 300 հազար իշխան ձուկ է նախատեսվում բաց թողնել Սևանա լիճ. Հակոբ Սիմիդյան
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը խորհրդարանի գլխադասային...
Ամենաշատ