News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դումիկյան եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Լոռու մարզ, Տաշիր համայնք): Այս մասին  NEWS.am-ը տեղեկանում է ՍԱՏՄ-ից:

Մասնավորապես՝

- արտադրական տարածքը ապահովված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցով, տաք և սառը ջրով,

- հատակի մակերևույթը եղել է քայքայված, առաստաղը՝ բորբոսնած,

- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ խախտումները վերացնելու համար:

Տպել
Ամենաշատ