News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ես չեմ կարող ասել, թե տեքստն ինչպիսին կլինի, բայց այնպիսին կլինի, որը չի խաթարի Հայաստանի եւ իր քաղաքացիների շահերը: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքվելիք խաղաղության պայմանագրին:

Դիտարկմանը, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարել է, որ խաղաղության պայմանագիրը կստորագրի միայն այն դեպքում, երբ Հայաստան Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի կազմում, նա արձագանքեց. «Ալիեւն ինչ ուզի կաս, ես չեմ կարող մեկնաբանել Ալիեւի ասածները մեկնաբանել»:

Անդրադառնալով ընդդիմության պնդումներին, թե իշխանությունն իր վարքով ադեկվատ չի ստռեղծված իրավիճակին եւ առկա վտանգներին, պատգամավորն ասաց. «Ընդդիմությունը եւ մեծամասնությունը մրցակցության մեջ են, որ հերթական ընտրություններում ժողովուրդը որոշոի՝ ում վստահի իշխանություն: Մեկը մյուսի դատավորը չի եւ պետք է խուսափի գնահատականներ տալուց: Եթե ընդդիմությունը գտնում է, որ մենք ադեկվատ չենք, դա ենթադրում է, որ իրենք ուրիշ ասելիք ունեն: Այսինքն պետք չի միմ յանց գնահատականներ տալ, պետք է լուծումներ առաջարկել: Օրինակ, ընդդիմությունը մեզ մեղադրում էր, որ ՌԴ-ի հետ սխալ քաղաքականություն ենք վարում, հիմա Ռուսաստանը քարտերը բացեց: Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը Լավրովը ներկայացրեց ՌԴ պատկերացումները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ: Իմիջիյլոց, Լավրովը «լեռնային» բառը չէր օգտագործում, տպվորություն էր, որ Ալիեւն է խոսում: Հիմա ադեկվա՞տ է ընդդիմության արձագանքը Լավրովի պահվածքին: Ադեկտավտության մասին խոսելիս պետք է իրենք ադեկվատ լիննեն»:

Ինչ վերաբերում է բանակցողին փոխելու ընդդիմության պահանջին, Վիգեն Խաչատրյանն ասաց. «Նրանք այդ պահանջը դրեցին, Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց, հայտարարվեցին արտահերթ ընտրություններ, որտեղ ժողովուրդը պետք է որոշեի՝ պատերազմի մեղավորն ով է, ով իրավունք չունի բանակցելու եւ բերի նոր իշխանություն: Ժողովուրդը որոշեց, որ պատերազմի մեղավորը եւ չպետք է բանակցեն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտը Քոչարյանը, նրանց մերժեց ու նորից ընտրեց Նիկոլ Փաշինյանին: Եթե իրենք կարծում են, որ իրավիճակը փոխվել է, կարող են նորից պահանջել արտահերթ ընտրություններ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Լավ ենք հասկանում կատարվողը։ Այսօր երեկոյան ջահերով երթ ունենք, դրանից հետո, եթե ինչ- որ բան ծրագրվի կամ սկսվի կիմանաք...
«Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին
Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել...
Իշխող մեծամասնությունը մերժել է սահմանի սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախաձեռնությունը
Փաստաթղթի համաձայն, գործընթացը պետք է հիմնված լինի․․․
Սա նոնսենս է. փորձագետը նշել է, որ Փաշինյանը շտապել է Տավուշում սյուն տեղադրել
Փորձագետը հիշեցրեց, որ այս գործընթացը պետք է ունենա փուլեր...
Սա ուղիղ հրահանգավորված է իշխանությունների կողմից. Դանիելյանը` Բագրատաշենի ու Նոյեմբերյանի միջադեպերի մասին
Ինչպես Բագրատաշենում, այնպես էլ Նոյեմբերյանում մարդկանց մեջ մխրճվել է...
Բագրատ Սրբազանը հորդորեց սահմանամերձ բնակավայրերի բոլոր համայնքապետներին անվստահություն հայտնել կառավարությանը
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հորդորում է սահմանամերձ...
Ամենաշատ