News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը եւ Վրաստանն ուղիղ ավիահաղորդակցությունը վերսկսելու, ինչպես նաեւ վիզաները չեղարկելու շեմին են։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման գործերով եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը (ՌԴԿԿ), տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Ես խոսել եմ ամենաբարձր մակարդակի շատ պաշտոնյաների հետ, այդ թվում այն հարցերի վերաբերյալ, որոնք մենք ձեզ հետ շոշափել ենք։ Շատ նրբին հարցեր են, որոնք մենք ձեզ հետ պետք է լուծենք՝ ավիահաղորդակցություն եւ վիզաների չեղարկում Ռուսաստանում։ Պետք է ասեմ, որ մենք ձեզ հետ միասին այդ լուծումների շեմին ենք»,- չորեքշաբթի ասել է պատգամավորը «Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները» տնտեսական համաժողովում։

Կալաշնիկովը նշել է, որ դժվարանում է ասել, թե երբ այդ լուծումները կլինեն եւ ինչ հերթականությամբ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի համապատասխան՝ ռուսական ավիաընկերություններին 2019թ. հուլիսի 8-ից ժամանակավորապես արգելվել է օդային փոխադրումներ կատարել Վրաստան։ Այդ օրվանից ուժի մեջ է մտել նաեւ ՌԴ տրանսպորտի նախարարության որոշումը Ռուսաստան վրացական ավիաընկերությունների թռիչքների դադարեցման մասին։ Ռուսաստանի իշխանություններն այդ քայլին դիմել են այն բանից հետո, երբ 2019թ. հունիսի 20-ին մի քանի հազար մարդ Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հակառուսական հանրահավաք էր կազմակերպել։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ օդային փոխադրումների արգելքը ռուսական ավիաընկերությունների համար կրում է ժամանակավոր բնույթ, իսկ դրա չեղարկման գլխավոր պայմաններն են իրավիճակի կայունացումը Վրաստանում, ռուսատյաց քարոզչության դադարեցումը եւ ՌԴ քաղաքացիների անվտանգության սպառնալիքների վերացումը։ 2022թ. դեկտեմբերի 26-ին ՌԴ փոխարտգործանախարար Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանը չի բացառում վիզային ռեժիմի չեղարկումը Վրաստանի քաղաքացիների համար, եթե դրա համար պայմաններ ստեղծվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ