News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մենք հետապնդելու ենք Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների լուծումը: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

«Ընդ որում, հասկանալով, որ Ադրբեջանը երաշխիք չէ, մենք հետապնդում ենք խնդիր, որ այդ համաձայնություններն ունենան միջազգային երաշխիքներ, որովհետև մենք մեր ուժերով չենք կարող երաշխավորել:

Եթե Ադրբեջանը փակում է Լաչինը, դժբախտաբար, մենք չենք կարող զորքով մտնել Լաչինը բացել, Բաքուն էլ գրավել: Ուրեմն պետք է քաղաքական ճնշումներ լինեն: Հիմա պարոն Լավրովն ասում է, որ Լաչինի միջանցքը պիտի բացվի, և երեք կողմերը՝ մենք, Ադրբեջանը և Ռուսաստանը, պիտի կատարեն իրենց պարտավորությունները: Փակագծերը չի բացում: Պարոն Լավրովը չի ասում՝ Ադրբեջանը փակել է, չի ասում՝ Ադրբեջանը հարձակվել է ու զավթել Հայաստանի սուվերեն տարածքը: Մեզ ասում են՝ դա նրանից է, որ դուք լավ չեք աշխատում Ռուսաստանի հետ, որ ՌԴ շահերից է բխում այդպես վարվել, և մենք իրավունք չունենք Ռուսաստանից վիրավորվել, նեղանալ:

Դու դաշնակի՞ց ես, թե՞ ով ես: Դու պայմանավորվածությունները կատարելո՞ւ ես, թե՞ ոչ: Սա այն է, որ Հայաստանի իշխանությունները չեն արել տասնյակ տարիներ, եղել են մուրացկանի դերում: Մտածել են՝ Ռուսաստանը չի թողնի մեզ նեղացնեն, դրել, կեղեքել են Հայաստանը»,- ասաց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ստանում է 4 գյուղ, իսկ ի՞նչ է ստանում Հայաստանը. վարչապետի աշխատակազմի պատասխանը
Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է Կիրանց, Ոսկեպար գյուղերին եւ նրանք գտնվում են...
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
Հայաստանը չի կարող հրաժարվել անկլավ/էքսկլավների խնդրից...
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ճշգրտության համար արձանագրենք, որ Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետեւ Կըզլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ․․․
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս․․․
Մեծ յոթնյակի երկրները կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին
Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին լիովին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին՝ հասնելու...
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Ամենաշատ