News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


ՀՅԴ երիտասարդները Արցախի շրջփակման 100-ր օրվա առթիվ բողոքի ակցաի են կազմակերպել կառավարության դիմաց: Նրանց ձեռքին կան պաստառներ հետեւյալ գություններով՝ «Բացեք կյանքի ճանապարհը», «Արցախն ուժեղ է», «Ազատ և ուժեղ Արցախ», «Մեղավորի հասցեն նույնն է», «Հայրենի հողը չի սակարկվում», «ՔՊ-վտանգ», «STOP Նիկոլ»։ Ակցիայի մասնակիցները կարմիր ժապավեններով կապել են իրենց բերանները։

«Ի՞նչ են անում մեր «իշխանությունները»՝ իրենց տխրահռչակ ղեկավարի գլխավորությամբ։ Շարունակում են  ստել մեզ, թունավորել մեր հասարակությանը կեղծ խաղաղության լոզունգներով, վախեցնել մոտալուտ պատերազմի վտանգով, համակերպել այս իրականությանը։ Նպատակը մեկն է, Արցախը սկուտեղի վրա հանձնել մեր թշնամիններին ու ավելի քան 120 հազար մեր հայրենակիցներին թողնել բախտի քմահաճույքին, թշնամու հետ միայնակ»,-ակցիայի ընթացքում հայտարարեց ՀՅԴ երիտասարդական միության անդամներից  Տարոն Մանուկյանը։

Նա ընդգծեց՝ այդտեղ են ևս մեկ անգամ հաստատելու, որ Արցախն ու արցախցին միայնակ չեն, որ չենք համակերպվել, չենք համակերպվելու ու չենք լռելու։

«Արցախը չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։ Հենց այս շենքում վարչապետի աթոռը մաշեցնող տխրահռչակն է Բերձորի միջանցքի փակման միակ մեղավորը և պատասխանատուն, ՔՊ-ն է չարիքը, վտանգը, պատերազմը, եթե սրանք մնան իշխանության կորցնելու ենք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը»,-ասաց նա։

Ակցիան նախաձեռնած միությունն ավելի վաղ հայտարարել էր.

«Արցախն արդեն 100 օր է շրջափակման մեջ է։ Թշնամին բացահայտ ցեղասպանական քաղաքականություն է վարում, փակելով Արցախի կյանքի ճանապարհը: 100 օր ՀՀ իշխանությունը մատնված է անգործության, անտարբերության և ամեն կերպ փորձում է շեղել հանրությանը Արցախյան հարցի լուծման ուղիներից: Մեղավորի հասցեն նույնն է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ