News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 08
USD
386.75
EUR
414.33
RUB
4.75
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Այսօր Արցախի խորհրդարանը լիագումար նիստում կքննարկի Արայիկ Հարությունյանի նախաձեռնած Սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ ֆորսմաժորային իրավիճակներում, երբ, օրինակ, նախագահը անսպասելի հրաժարական է տալիս, մահանում է կամ, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, այլեւս ի վիճակի չէ պաշտնավարել, նախագահ ընտրելու լիազորություն կտրվի խորհրդարանին: Սա, ընդգծենք, չի վերաբերում նախագահի հերթական ընտրություններին. այս դեպքում նախագահին Սահմանադրությամբ նախատեսված կարգով ընտրելու է ժողովուրդը: Արցախի ԱԺ պետաիրավական հանձնաժողովը երեկ դրական եզրակացություն տվեց նախագծին:

Այսպիսով, Սահմանադրական բարեփոխումների նախագիծն այսօր արդեն երկրորդ ընթերցմամբ կքննարկվի, քվեարկություն, սակայն, այսօր չի լինի: Քննարկման ժամանակ պատգամավորները իրենց առաջարկները կներկայացնեն՝ նախագծի հետ կապված, որից հետո այն կգնա Գերագույն դատարան: Դատարանը 10-օրից մինչեւ 6-ամսյա ժամկետում իր եզրակացությունը կներկայացնի՝ նախագծի հետ կապված, որից հետո նորից այն կվերադառնա խորհրդարան եւ արդեն քվեարկության կդրվի: Նշենք, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կարող է ընդունվել պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ով (22 պատգամավոր)»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Թղթի վրա ստեղծված անօգուտ կառույց
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին անգամ այս խորհուրդը նիստ է արել 2023 թվականի փետրվարին...
«Հրապարակ». Կին «առաջնորդները» թանկ են նստում մեզ վրա
Աննա Հակոբյանի հրապարակած լուսանկարներից պարզ դարձավ, որ նրան ուղեկցում են ՔՊ-ական մի խումբ կին...
«Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմը՝ մեկ անձից գնումների մեծ սիրահար
Համենայնդեպս, դա են վկայում պաշտոնական տվյալները: Օրինակ՝ Փաշինյանի ղեկավարած կառույցի...
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգն ընկել է հոսպիտալի նախկին պետի հետևից
Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել դիզվառելիք յուրացնելու եւ պետությանը շուրջ 25 միլիոն դրամի վնաս...
«Փաստ». Ի՞նչ է կատարվում դատախազությունում
Նախօրեին հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, Կոտայքի մարզի...
«Հրապարակ».  Արսեն Թորոսյանի «ընդդիմադիր» պահվածքը թիմում նյարդային արձագանք է առաջացրել
Այդ գործով մի խումբ մեղադրյալներ են անցնում, մեծ թվով մարդիկ են հարցաքննվել, ու չնայած իրավապահները...
Ամենաշատ