News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 09
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ տարբեր տեղական ու արտերկրյա կազմակերպություններ պարբերաբար սոցիոլոգիական հարցումներ են անցկացնում, այդ թվում՝ իշխանությունների պատվերով: Այդ հարցումների մի մասը հրապարակվում է, մյուս մասը համարվում է, այսպես կոչված, «ներքին օգտագործման»:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս տարվա սկզբից արդեն «չհրապարակվող» երկու հարցում է անցկացվել (սովորաբար՝ ամիսը մեկ անգամ պարբերականությամբ): Դրանցից մեկին առիթ ունեցել ենք անդրադառնալ իշխանության ընդհանուր վարկանիշի կտրվածքով:

Ինչ վերաբերում է վերջերս անցկացված հարցմանը, ապա, մեր աղբյուրների փոխանցմամբ, դրանք առավել ոչ մխիթարական են եղել իշխանության և մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի համար: Ըստ այդմ, հունվար-փետրվարի ընթացքում Նիկոլ Փաշինյանի անձնական «դրական վարկանիշը» նվազել է 6 տոկոսով: Փոխարենը 17 տոկոսով ավելացել է նրա անձնական «խիստ բացասական» վարկանիշը՝ հասնելով շուրջ 40 տոկոսի:

Եթե սրան գումարենք, որ ևս 12 տոկոսը պատասխանել է, որ «ավելի շուտ» քվե չի տա Փաշինյանին, ապա սա նշանակում է, որ եթե առաջիկայում ընտրություն լինի, ընտրողների առնվազն 52 տոկոսը, ինչպես ասում են, «եթե մատներն էլ կտրեն», Փաշինյանին ու նրա ղեկավարած ուժին ձայն չի տա: Ինչ վերաբերում է Փաշինյանի ընդհանուր «դրական» (ամբողջովին դրական և «ավելի շուտ» դրական՝ միասին) վարկանիշին, ապա այն չի գերազանցում 21-22 տոկոսը, ընդ որում՝ Երևանում՝ 16-17 տոկոսը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Կասկածելի տենդեր՝ հայտնի արդյունքով
Մասնավորապես, տեխնիկական բնութագրում նշված է, որ տեսախցիկները պետք է տեսաձայնագրման 140 աստիճան...
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը գնացել է վերաքննիչ քրեական դատարան ու փակվել դատավորների հետ
Թե ինչ քվեարկություն է եղել, պարզ չէ, բայց դատարանի շատ դատավորների համար զարմանալի կերպով...
«Հրապարակ». Հայկ Մարությանը վերադարձել է. ովքե՞ր կընդգրկվեն նրա թիմում
Մեզ երկու անուն տվեցին, որոնք կարող են ընդգրկվել Մարությանի գլխավորած ցուցակում. երկուսն էլ «Իմ քայլը»...
«Ժողովուրդ». Հանձնաժողով են ստեղծել, բայց չի գործում
Իսկ ինչո՞ւ էր ստեղծվել հանձնաժողովը. պարզվում է՝ նրանք պետք է համակարգեն, որ բարեգործություն անելու...
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն ու նախարարները կգնան խորհրդարան
Այսինքն՝ նախատեսվում է, որ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները հաջորդ շաբաթ պետք է գնան խորհրդարան...
«Ժողովուրդ». ՔՊ քաղաքական ժողովը՝ Դիլիջանում. ովքեր ներկա կլինեն
Ժողովին մասնակցելու են կառավարության անդամները՝ նախարարներ, փոխվարչապետներ, ԱԺ նախագահը, նրա...
Ամենաշատ