News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 09
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

Ամերիկացի սենատորների մի խումբ օրինագիծ է առաջարկել Համաշխարհային բանկի եւ Զարգացման ասիական բանկի կողմից Չինաստանի վարկավորումն արգելելու մասին։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է հանրապետական սենատոր Ջոն Բարասոն (Վայոմինգի նահանգ)։

«Որպես այդ բանկերի ամենամեծ դոնոր՝ ԱՄՆ-ն պարտավոր է համոզվել, որ մեր փողերը եւ ռեսուրսներն ուղղվում են այն երկրներին, որոնք ամենից շատ ունեն դրանց կարիքը, այլ ոչ թե Չինաստանին։ Այս օրինագիծը վերջ կդնի Չինաստանի վարկավորմանը եւ կօգնի վերուղղորդել զարգացման բանկերի միջոցները զարգացման խնդիրների իրականացմանը»,- նշել է Բարասոն։

Նրա խոսքով՝ օրինագիծը, որին հավանություն է տվել ավելի քան 20 սենատոր, այդ թվում եւ Դեմոկրատական կուսակցության մեկ ներկայացուցիչ, ֆնանսների նախարարին պարտավորեցնում է ցուցումներ տալ հիշյալ կազմակերպությունների ամերիկացի ներկայացուցիչներին՝ «առարկելու Չինաստանին բանկի կողմից ցանկացած վարկի տրամադրմանը, վարկի երկարացմանը կամ տեխնիկական օգնությանը»։

Ինչպես նշել է Բարասոն, 2016 թվականից Համաշխարհային բանկը հավանություն է տվել Չինաստանի նախագծերին 9,6 մլրդ դոլար հատկացնելուն, իսկ Զարգացման ասիական բանկը հատկացրել է 10,6 մլրդ դոլարի վարկեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ