News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 09
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2022թ․ ապրիլին նույն մարզի 56-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Մարտունի քաղաքի բնակչուհու կողմից՝ ամուսնու անհետանալու վերաբերյալ ստացված հաղրոդման առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Գեղհովիտ բնակավայրի 25-ամյա բնակիչն իր ունեցած պարտքերը մարելու համար տարադրամի փոխանակմամբ զբաղվող իր ծանոթ, Գեղարքունիքի մարզի 56-ամյա բնակչի մոտ առկա դրամական միջոցները հափշտակելու նպատակով նրան սպանելու դիտավորությամբ, 2022թ ապրիլի 4-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող շուկայի մոտակայքում հանդիպել է վերջինիս։ Որոշ ժամանակ անց 25-ամյա երիտասարդի «OPEL ZAFIRA 1.6» մակնիշի ավտոմեքենայով նրանք գնացել են դեպի Մարտունի քաղաքի Գետափնյա փողոցում գտնվող չգործող մարզադաշտի հարակից հատված։ Հանցավոր մտադրությունն իրագործելով՝ ժամը 20:00-ի սահմաններում, 25-ամյա երիտասարդն ապօրինի իր մոտ պահած սառը զենք հանդիսացող որսորդական դանակով ավտոմեքենայի սրահում հարձակվել է տղամարդու վրա և հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով կրծքավանդակի, որովայնի, պարանոցի, դեմքի շրջանների բազմաթիվ կտրած-ծակած թափանցող և չթափանցող մարմնական վնասվածքներ։ Ստացած՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների հետևանքով վերջինս մահացել է:

Դրանից հետո երիտասարդը հափշտակել է սպանվածի մոտ առկա առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 12.466.000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթ և ՀՀ թղթադրամներ, հանել նրա հագուստները և դիակը թաքցրել է Մարտունի քաղաքից դեպի հանրային լողափ տանող ճանապարհի՝ Հ.Հարությունյան փողոցի աջակողմյան անտառամերձ հատվածում գտնվող ծառերի մեջ։ Սպանությունից կարճ ժամանակ անց հափշտակված գումարի մի մասով նա մարել է ունեցած պարտքերի մի մասը:

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Գեղհովիտ բնակավայրի 25-ամյա  բնակչին վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 334-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննության առնելու։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գայանե Մարտիրոսյանը ընդունել է մեղքը. պաշտպան
Արագացված դատաքննության կարգի կիրառմամբ է եղել, հետեւաբար, որեւէ…
«Ֆորդ Ֆոկուս»-ն ինքն է կտրուկ մանևրել և վթարվելով գլխիվայր շրջվել. ՔԿ-ն հայտնի վթարից տեսանյութ է հրապարակել
2023թ․ հունիսի 08-ին՝ ժամը 09:39-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 08։48-ի սահմաններում, Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի 8-րդ...
Ռուսաստանում սիդրով թունավորման գործով ձերբակալվել է եւս չորս մարդ․ նրանց թվում է Արտյոմ Հայրապետյանը
ՌԴ առողջապահության նախարարության տվյալներով՝ ալկոհոլային թունավորման հետեւանքով մահացել է 31․․․
Տիկին Գայանեի հետ ոչ մի գործարք չի եղել․ Աշոտ Փաշինյան
Ես այդ մասով արդեն դիմել եմ իրավապահներին...
Գոհ եմ, որ իրավական գնահատական տրվեց միջադեպին. Նաեւ անձնապես կարող եմ ուրախ լինել. Աշոտ Փաշինյան
Դատական նիստը փակ է եղել Գայանե Մարտիրոսյանի միջնորդությամբ եւ ցանկությամբ եւ հարիր չէ մանրամասն ներկայացնել այն...
Միհրան Պողոսյանի թիկնապահն ու վարորդն օժանդակել են նրա կողմից շուրջ 44 մլն ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Հ. Բ.-ին և Է. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ...
Ամենաշատ